Վանաձորում ասֆալտապատման ու փոսային նորոգման աշխատանքներն ամենամյա են: Սակայն մարզկենտրոնի փողոցները շարունակում են մնալ, մեղմ ասած, անմխիթար վիճակում: Նախորդ տարի նույնպես քաղաքում իրականացվեցին ճանապարհների վերանորոգման աշխատանքներ: Դրանց համար համայնքային և պետական բյուջեից համատեղ նախապես հատկացվել էր 160 միլիոն դրամ, սակայն մրցույթը շահած կազմակերպությունն այն խոստացել էր իրականացնել 99 միլիոն դրամով: Մրցույթը շահել են, խոստացել, որ …

