Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին հանդես է եկել հայտարարությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վարչապետի ուղերձում ասվում է. «Այսօր մենք միանում ենք Կանադայում գտնվող հայ համայնքին և ողջ աշխարհի հայերին՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, ցեղասպանություն, որը մարդկության պատմության մութ շրջանն է և պետք է երբեք մոռացության չմատնվի: Թեպետ դրանից հետո անցել է ավելի …

