ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 19-ին ընդունել է ամերիկահայ գործարար, բարերար և ճանաչված դիզայներ Ջեյմս Թուֆենկյանին: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը ողջունել է Ջեյմս Թուֆենկյանի գործունեությունը Հայաստանում և Արցախում՝ նշելով, որ «Թուֆենկյան» հիմնադրամի միջոցով տարբեր ոլորտներում ծրագրերի իրականացումը կարևոր նշանակություն ունի թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի զարգացման համար: Նիկոլ …

