Կառավարությունում քննարկվել են ներդրուների խթանման հետ կապված հարցեր
Քաղաքականություն
13.06.2019 | 22:33Հունիսի 13-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խորհրդակցություն է անցկացրել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ՀՀ կառավարության ծրագրին համահունչ Ֆոնդի ռազմավարական գերակայությունների մշակմանը: Տեղի է ունեցել քննարկում արտահանման խթանման, վերամշակվող էներգետիկայի, ենթակառուցվածքների զարգացման և մի շարք այլ ուղղություններով նոր ներդրումների ներգրավման հնարավորությունների վերաբերյալ: