ԱՄՆ-ն հրթիռակիր ռազմանավ է ուղարկում Օմանի ծոց՝ լցանավերի վրա հարձակումից հետո

Լուրեր

18.10.2026 | 20:17
«Մեր նպատակը նոր խոստումներ տալը չէ, այլ ստանձնած պարտավորությունները կատարելը»․ Մաթևոսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 20:00
Եթե ԱԲ-ն որոշի՝ Մարդն ավելորդ է․ Տերմինատորի սցենարը կարո՞ղ է իրականություն դառնալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:47
«Մեզ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին»․ Կոլումբիայի ներկայացուցիչը՝ COP17-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
Բոլորը

ԱՄՆ-ն Mason (DDG 87) հրթիռակիր ռազմանավ է ուղարկում Օմանի ծոց՝ լցանավերի վրա հարձակումից հետո: Այս մասին հաղորդել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM), գրում է ՌԻԱ Նովոստին:

Նախօրեին իրանական և արաբական լրատվամիջոցները հաղորդել էին Front Altair և Kokuka Courageous նավթային լցանավերի վրա հարձակման մասին: Ոչ պաշտոնական տվյալներով՝ հարձակման հետևանքով նավերի վրա պայթյուններ են տեղի ունեցել, հրդեհ է բռնկվել: Front Altair-ի անձնակազմի անդամներին Իրան են տարհանել: Վաշինգտոնը հարձակումների համար Թեհրանին է մեղադրել:

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության հայտարարության համաձայն՝ Kokuka Courageous-ի 21 նավաստիներն ամերիկյան մեկ այլ՝ Bainbridge ռազմանավի վրա են:

«Մենք ԱՄՆ ՌԾՈՒ Bainbridge նավի գործողություններին որևէ միջամտություն չենք հանդուրժի»,- ընդգծել են CENTCOM-ում:

Այստեղ նաև հավելել են, որ Իրանի հետ պատերազմը չի բխում ԱՄՆ-ի և համաշխարհային հանրության ռազմավարական շահերից, սակայն ամերիկացիներն ու նրանց դաշնակիցները պատրաստ են պաշտպանել տարածաշրջանոմ նավագնացության և առևտրի ազատությունը: