«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը, որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության 60-ից ավելի կազմակերպություն, «Հետհեղափոխական Հայաստան. համակարգային խնդիրների` համակարգային լուծումներ» խորագրով հանրային քննարկում է կազմակերպել: Բանախոսներն են Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, պետական ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը, …

