Կարկուտը Մարտունիում ցանքատարածքներ ու այգիներ է ոչնչացրել. քաղաքապետարան
Հասարակություն
28.06.2019 | 11:05Երեկ՝ հունիսի 27-ի երեկոյան, Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում կարկուտ է տեղացել, որը ոչնչացրել է համայնքի ցանքատարածություններն ու այգիները:
Այս մասին տեղեկանում ենք Մարտունու քաղաքապետարանից:
«Հունիսի 27-ին երեկոյան Մարտունի համայնքում տեղացած կարկուտի հետևանքով ամբողջովին ոչնչացվել են Կամո փողոցի հարակից տարածքների ցանքատարածքներն ու այգիները»,- ասված է քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ։