Վերջին օրերին Հայաստանում կրկին թեմա է դարձել լյուստրացիան, այսինքն, հատուկ ծառայությունների հետ համագործակցած այն անձանց անունների հրապարակումը, որոնց գործունեությունը ծանր է անդրադարձել պետության կենսագործունեության վրա։ Լյուստրացիայի թեման սկսեց շրջանառվել դեռևս Հայաստանի անկախության սկզբին, սակայն այդ ժամանակ նշվեց, որ խորհրդային պետական անվտանգության կոմիտեն Հայաստանից արխիվները դուրս էր հանել Ռուսաստանի Իրկուտսկ քաղաք։ Հետագայում լյուստրացիայի թեման պարբերաբար շրջանառվել …

