Վարչապետը վիետնամցի գործարարների հետ քննարկել է Հայաստանում ներդրումային տարբեր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները

Լուրեր

30.11.2026 | 01:31
ՏԻՄ ընտրությունների օրը ԿԸՀ-ն արագ արձագանքել է 16 իրավիճակի, ստացվել է 8 դիմում
30.11.2026 | 01:13
Մեզ բազան պետք չի, որ մնա ստեղ՝ անկախ հիմնավորումներից, բայց ես նման թեմա չեմ բացել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.11.2026 | 00:51
Կապանի ՏԻՄ ընտրություններում Գևորգ Փարսյանի գլխավորած «Շանթ դաշինքը» հաղթել է՝ ստանալով ձայների 85%-ը․ Աննա Գրիգորյան
30.11.2026 | 00:34
Սինդարովը չեմպիոնական մրցամարտի 5-րդ պարտիայում հաղթեց Գուկեշին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.11.2026 | 00:29
«Սամվել Կարապետյանը ՀՀ-ի ամենամեծ թալանողներից մեկն է․ ՀԷՑ-ը ե՞ս եմ թալանել»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.11.2026 | 00:18
Սպիտակում ՔՊ-ն ստացել է ձայների 45,49%-ը, սակայն ավագանիում բացարձակ մեծամասնություն չի ունենա
30.11.2026 | 00:15
Ապարանի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով Կարեն Եղիազարյանի գլխավորած դաշինքը ստացել է ձայների 99%-ը
30.11.2026 | 00:12
«Խաղաղության ճանապարհին կա մի խոչընդոտ՝ ընդդիմության դիրքորոշումը, հանրային ճնշման տակ՝ պետք է փոխվի»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.11.2026 | 00:01
«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարում է Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններում հաղթանակի մասին
29.11.2026 | 23:54
44-օրյա պատերազմի ժամանակ Պուտինին ասել եմ՝ կարո՞ղ է պրոբլեմն իմ մեջ է, կարո՞ղ է հրաժարական տամ, գնամ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 23:41
Առանց մրցակիցների ընտրություններ Աշտարակում․ ըստ նախնական տվյալների՝ ՔՊ-ն ստացել է ձայների 96,8%-ը
29.11.2026 | 23:32
Խաղաղության համաձայնագիրը 50 տոկոսով լինելու է ալիևյան, 50 տոկոսով՝ փաշինյանական․ վարչապետ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 23:17
Ամասիայի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 66,8%-ը
29.11.2026 | 23:07
«Իսկ ո՞վ է ասել, որ ժողովուրդը չի կարող որոշել, որ 2031-ին, 2036-ին շարունակում եմ վարչապետ լինել»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 22:53
Մեծամորի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 85%-ը
Բոլորը

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վիետնամի առևտրի պալատի ղեկավարության և վիետնամցի մոտ երկու տասնյակ խոշոր գործարարների հետ:

«Վիետնամի առևտրի պալատի նախագահ Վու Թիեն Լոքը նշել է, որ տեղյակ է ՀՀ վարչապետի և իր երկրի կառավարության ղեկավարի արդյունավետ բանակցությունների արդյունքներից` ավելացնելով, որ հանդիպմանը ներկա գործարարները հետաքրքրված են հայ գործընկերների հետ կապերի հաստատմամբ ու խորացմամբ: Մասնավորապես, նա նշել է, որ գործարարները ներկայացնում են արդյունաբերության, գյուղատնտեսության, տեխնոլոգիաների, առևտրի ոլորտները:

Վարչապետ Փաշինյանը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել Հայաստանի բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացված քայլերը` ընդգծելով, որ այսօր Հայաստանում ներդրումների համար չկան արհեստական խոչընդոտներ: «ՀՀ կառավարության նպատակն է երկիրը վերածել տեխնոլոգիական պետության: Վերջին տարիներին Հայաստանում ՏՏ ոլորտն աճել է հինգ անգամ: Ոլորտի զարգացումը ոչ միայն շարունակվում է, այլ նաև ընթանում է ավելի արագ տեմեպերով: Ուրախ եմ, որ մեր երկրների ՏՏ ոլորտի պատասխանատուներն արդեն իսկ պայմանավորվել են իրականացնել պիլոտային համատեղ ծրագրեր»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը որպես համագործակցության հեռանկարային ճյուղեր նշել է նաև գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, կրթությունը, տեքստիլ արդյունաբերությունը: Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ մեր պետությունը ազատ առևտրային ռեժիմներ ունի Վրաստանի, Եվրասիական տնտեսական միության պետությունների, շուտով նման ռեժիմ կունենա նաև Իրանի հետ: Հայաստանը GSP և GSP+ ռեժիմներ ունի ԵՄ երկրների, ԱՄՆ-ի ու Շվեյցարիայի հետ: «Կարծում եմ` վիետնամցի գործարարների համար մեր երկիրը կարող է մեծ հետաքրքրություն ներկայացնել ոչ միայն նշածս ուղղություններով, այլ նաև հայկական խմիչքների` կոնյակի ու գինու, վերամշակված գյուղմթերքների` Վիետնամ արտահանելու առումով: Վստահ եմ, որ դրանք գին-որակ հարաբերակցությամբ կարող են մրցակցային լինել Վիետնամի շուկայում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Խոշոր` Sovico, Vingroup, Contrexim, Huang Som, Tiscovina, Hapro, Kangaroo, Voci, Constrexim Hod և մյուս ընկերությունների ղեկավարները ներկայացրել են հայկական շուկա մուտք գործելու, Հայաստանում ներդրումային տարբեր ծրագրեր իրականացնելու, հայկական արտադրանքը, այդ թվում` կոնյակ և գինի Վիետնամ արտահանելու հետ կապված կոնկրետ առաջարկություններ:

Վարչապետ Փաշինյանը Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին հանձնարարել է շարունակել քննարկումները ներկայացված առաջարկությունների շուրջ: Միաժամանակ, վարչապետը նշել է, որ վիետնամցի գործարարներին ակնկալում է տեսնել ընթացիկ տարվա աշնանը Երևանում` հայ-վիետնամական համատեղ բիզնես ֆորումի ժամանակ, ինչը բիզնես կապեր հաստատելու լավ հնարավորություն կտա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել վիետնամական առաջատար Nhan Dan հեռուստաընկերությանը, որի ընթացքում խոսել է հայ-վիետնամական հարաբերությունների մասին, անդրադարձել Հանոյում ունեցած բանակցությունների արդյունքներին»,- ասված է հաղորդագրությունում: