ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։30-ին, Դիլիջանի թունելում վրացական պետհամարանիշով ծանրաքաշ ավտոմեքենան վառվում է, ինչի հետևանքով թունելը երկկողմանի փակ է։ Վարորդներին առաջարկում ենք երթևեկել Սեմյոնովկայի ավտոճանապարհով։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։