Վճարովի պայմանագրերը, որոնք մինչև հուլիսի 4-ն էին կնքվել, վերակնքվում են. Առողջապահության նախարարության պարզաբանումը

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տարածած այն հայտարարության առնչությամբ, ըստ որի՝ այն քաղաքացիները, որոնք պայմանագիր են կնքել բժշկական հաստատության հետ մինչև հուլիսի 4-ը, բայց բուժումը դեռ շարունակում են, ստիպված վճարում են մի ծառայության համար, որն արդեն անվճար է։

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարություն է տարածել, մասնավորապես նշելով, որ քաղաքացիների ահազանգերը փաստում են, որ նախարարի հրամանը չի տարածվում մինչև հուլիսի 4-ը բուժում սկսած անձանց վրա։ Այն քաղաքացիները, որոնք պայմանագիր են կնքել բժշկական հաստատության հետ մինչև հուլիսի 4-ը, բայց բուժումը դեռ շարունակում են, ստիպված վճարում են մի ծառայության համար, որն արդեն անվճար է։

Խոսքը վերաբերում է հաստատված չարորակ ուռուցքաբանական և արյունաբանական ախտորոշմամբ հիվանդների ճառագայթային բուժմանը։

Առողջապահության նախարարությունը տեղյակ է խնդրին և այս պահին զբաղվում է իրավական կարգավորումներով։

Պետք է նշել, որ հուլիսի 4-ից որոշումն ուժի մեջ է մտել, սակայն եղել են պայմանագրեր, որոնք կնքվել են մինչև կառավարության որոշման փոփոխությունը։

Վճարովի պայմանագրերը, որոնք մինչ այդ էին կնքվել արդեն իսկ վերակնքման փուլում են, այսինքն գումարը գանձվելու է մինչև հուլիսի 4-ը փաստացի կատարված աշխատանքի համար, իսկ հուլիսի 4-ից հետո կատարված բոլոր աշխատանքներն իրականացվելու են պետական պատվերով և պացիենտներից գումար չի գանձվելու»,- ասված է հաղորդագրությունում: