09 Հունվար 2019 | 16:11
Հիմնականում հաստատվել են բուհերի հոգաբարձուների խորհուրդների կազմերը. Արայիկ Հարությունյանը հանդիպել է պետական բուհերի ռեկտորների հետ
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել պետական բուհերի ռեկտորների հետ. տեղեկացնում է ԿԳ նախարարության լրատվական ծառայությունը: Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ արդեն հիմնականում հաստատվել են բուհերի հոգաբարձուների /կառավարման/ խորհուրդների կազմերը, և առաջիկա օրերին տեղի կունենան խորհրդի նիստեր, որոնց ընթացքում կընտրվեն խորհրդի նախագահներ, կներկայացվեն բուհերի հաշվետվությունները և բյուջեի կատարողականները, …