Եթե ՀՀ-ում լիներ բարեփոխումների իմիտացիա, ապա ԵՄ-ի կողմից ֆինանսավորման կտրուկ մեծացում չէր լինի. քաղաքագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ

– Պարո՛ն Վարդանյան, Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր հայտարարել է՝ Հայաստանում հստակ առաջընթաց կա դեպի ժողովրդավարություն, օրերս էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իշխանության ամենամեծ ձեռքբերումը ժողովրդավարությունն է: Կիսո՞ւմ եք այդ տեսակետը՝ հաշվի առնելով, որ իշխանության ընդդիմախոսներն անգամ քաղաքական հետապնդումների մասին են խոսում։

– Այն, որ ժողովրդավարությունը Հայաստանում արագ քայլերով առաջ է գնում, միանշանակ է, որովհետև ժողովրդավարության հիմքն ազատ և արդար ընտրություններն են։ Այս առումով անգամ ընդդիմությունը չի հերքում, որ անցած տարվա Երևանի ավագանու և Ազգային ժողովի ընտրություններն աննախադեպ էին։ 1991 թվականից ի վեր առաջին անգամ ՀՀ-ում անցկացվեցին ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ, որի ելքն անգամ ընդդիմությունը չհերքեց։ Բայց ես համաձայն չեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն մտքի հետ, որ Հայաստանը ժողովրդավարական պետություն է։ Ժողովրդավարությունը, շատ երևույթների հետ համեմատ, չափելի է, ամեն տարի միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները ներկայացնում են ազատ և մասնակի ազատ երկրների ցանկ, այստեղ Հայաստանը շարունակում է մնալ մասնակի ազատ երկրների ցանկում։ Ինչքան էլ մենք նշենք, որ ՀՀ-ն ժողովրդավարական երկիր է, այդքան էլ այդպես չէ։ Դեռևս շատ լուրջ խնդիրներ կան դատական ոլորտում, որ շարունակվում են նախորդ իշխանություններից մնացած հոռի բարքերը։ Քանի դեռ այդ խնդիրները լուծված չեն, խոսել Հայաստանի՝ ժողովրդավարական պետություն լինելու մասին այդքան էլ ճիշտ չէ:

– ԵՄ դեսպանը նաև տեղեկացրեց, որ ֆինանսավորումը կկրկնապատկվի: Սա խոսո՞ւմ է իշխանության նկատմամբ վստահության մասին։

– Եվրամիությունը ֆինանսավորում է բարեփոխումները,  ոչ թե իշխանություններին, իսկ բարեփոխումներն ակնառու են: Եթե բարեփոխումներ չլինեին, լիներ իմիտացիա, բնականաբար, ֆինանսական ծավալների այդպիսի կտրուկ մեծացում չէր լինի։ Իշխանությունը լավ համագործակցում է Եվրամիության հետ, ինչին էլ ի պատասխան՝ մեծանում են ֆինանսավորման ծավալները։

– Իսկ, Ձեր տպավորությամբ, իշխանությունն ունի՞ բարեփոխումների փաթեթ, թե ինչ ճանապարհով է գնալու, օրինակ, դատական համակարգում փոփոխություններ իրականացնելիս։ Խոսեցին վեթինգից, բայց, կարծես թե, շոշափելի որևէ քայլ արված չէ:

– Կարծես ունեին փաթեթ, բայց պարզվեց՝ այն ամբողջությամբ Վենտիկի հանձնաժողովի սրտով չէ։ Վերջին շրջանում իմացանք, որ վեթինգից հրաժարվում են։ Որոշ հարցերում երևում է, որ իշխանությունը վերջնական կարծիք չունի, բայց որ վճռական է դատական համակարգում բարեփոխումներ իրականացնելու հարցում, ես կասկած չունեմ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան