Ավագ դատախազը խոշոր չափով կաշառքի քրգործում ներգրավվել է որպես մեղադրյալ. Դատախազություն

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ ՀՀազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նյութերի հիման վրա, ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի որոշմամբ, խոշոր չափերով կաշառք ստանալու համար ՀՀ գլխավոր դատախազության վարչության ավագ դատախազ Լ. Կ-ն  ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ:

«Քրեական գործով առերևույթ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ գլխավոր դատախազության վարչության ավագ դատախազը, ծանրացուցիչ հանգամանքներում ավազակություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի   175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով  2013 թվականին 10 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված և համապատասխան քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող Գ. Գ.-ին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի հետ կապված, իր պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, նշված դատավարական գործընթացին միջամտելու՝ այն է՝ դատապարտյալի կողմից պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ միջնորդագրի քննարկման ընթացքում տվյալ վարույթին մասնակցող դատախազի կողմից դրան չառարկելու, դատարանի կողմից պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ միջնորդագիրը բավարարելու դեպքում այն չբողոքարկելու և դրանով պայմանավորված դատապարտյալի համար ցանկալի արդյունքի ապահովմանը նպաստելու համար, դատապարտյալի մտերիմ անձից 2019 թվականի հունիս ամսին պահանջել, ապա մաս-մաս ստացել է խոշոր չափերով կաշառք:

Գլխավոր դատախազի պաշտոնակատարի հրամանով ավագ դատախազ Լ. Կ.-ի պաշտոնավարումը կասեցվել է: Վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Նախաքննությունը շարունակվում է, քրեական գործով պատշաճ դատախազական հսկողության ներքո ձեռնարկվում են միջոցներ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ինչպես հրապարակային ելույթների, այնպես էլ աշխատանքային բնույթի միջոցառումների, խորհրդակցությունների ընթացքում բազմիցս հայտարարել է դատախազների կողմից կոռուպցիոն հանցագործություններ կատարելու, դրանցում ցանկացած ձևով նրանց ներգրավվելու անթույլատրելիության, դրանից ձեռնպահ մնալու անհրաժեշտության մասին: Բազմիցս զգուշացվել է, որ նման ցանկացած դեպքում, բավարար հիմքերի առկայությամբ, դատախազության վերաբերմունքը լինելու է աներկբա և բազմակի անգամ ավելի խիստ, իսկ մեղադրանքի հիմնավորման պարագայում՝ առաջնորդվելու է կատարած հանցանքին համարժեք, օրենքի ողջ խստությամբ պատասխասխանատվաթյան ենթարկումն ապահովելու սկզբունքով:

Հարգելով անմեղության կանխավարկածը՝ ՀՀ դատախազությունը շարունակում է գործել այդ հավատամքով, տվյալ քրեական գործի շրջանակներում իրականացնելու է պատշաճ դատավարական հսկողություն և թույլատրելիության սահմաններում ապահովելու է քրեական գործի հրապարակայնությունը:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀքրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասված է հաղորդագրությունում: