Հայաստանին տրվող ԵՄ ֆինանսական աջակցությունը կկրկնապատկվի. Պյոտր Սվիտալսկու հրաժեշտի ուղերձները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 23:29
Եվրոպական կառույցը ԵՄ-ին կոչ է արել հետաքննել Թուրքիայի իշխանությունների կողմից արհմիությունների գործիչների ձերբակալություններն ու իրավունքների խախտումները
12.12.2024 | 23:04
Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհին ավտոմեքենան շրջվել է և հայտնվել փոսի մեջ
12.12.2024 | 22:48
Բաքուն փորձում է միջնորդ լինել Թուրքիայի ու Իսրայելի միջև
12.12.2024 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.12.2024 | 22:21
Թրամփը համաձայն չէ «հարյուրավոր մղոններ Ռուսաստանի խորքերի» ուղղությամբ հրթիռներ արձակելուն
12.12.2024 | 22:04
Ադրբեջանում քաղբանտարկյալների հակառեկորդ է գրանցվել․ նրանց թիվը հասել է 331-ի
12.12.2024 | 21:50
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ
12.12.2024 | 21:38
Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ խորհրդակցություններ են անցկացվել
12.12.2024 | 21:30
Կրեմլի պրոպագանդիստ Դուգինը Էրդողանին դավաճան հռչակեց․ ՌԴ-ն Մերձավոր Արևելքից դուրս է մղվում․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:21
Չնայած Սիրիայի ճգնաժամին՝ Մոսկվան լիարժեք հարաբերություններ է պահպանել Անկարայի հետ․ ՌԴ ԱԳՆ
12.12.2024 | 21:10
Ասլանյանին «դատելու» պատճառը. «գնդակահարության պատի» տակ կանգնած Փաշինյանն այլ կարծիք չի՞ հանդուրժում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:09
ՀՀ նախագահն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին
12.12.2024 | 21:00
54 սպանված, 550 կալանավորված, պատանդառված ու անհետ կորած լրագրողներ․ RSF-ը հրապարակել է 2024 թվականի զեկույցը
12.12.2024 | 20:51
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած
12.12.2024 | 20:45
Կինը՝ ուժային կառույցում․ լեյտենանտ Մարիամ Կարապետյանի ծառայությունը՝ փորձություններով լի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բացահայտե՛ք կեղծ լուրերը, պայքարեք ատելության խոսքի դեմ  և պաշպանեք Ձեր ազատությունը։

Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին պաշտոնավարման ընթացքում հրավիրած վերջին մամուլի ասուլիսն սկսեց լրատվամիջոցների ներկայացուցիչներին ուղղված շնորհակալական խոսքերով․ «Հայաստանի լրատվական համայնքի հետ համագործակցությունից մեծ հաճույք եմ ստացել։  Շնորհակալ եմ պրոֆեսիոնալ վերաբերմունքի համար։ Այն շատ բարձր եմ գնահատում։ Պետք չէ միշտ դրական լինել կամ Եվրամիության մասին դրական խոսել։ Առաջին հերթին կարևոր է պրոֆեսիոնալիզմը»։

Հայաստանում Եվրամիության դեսպանն  առաջինը դատաիրավական համակարգի առողջացման գործընթացին անդրադարձավ՝ նշելով, որ Եվրամիությունը Հայաստանի դատաիրավական համակարգում որևէ բարեփոխում չի պարտադրում։

«Եվրամիությունում չկա արդարադատության ոլորտում բարեփոխման մեկ միասնական մոդել։ Նման խնդիրներ կան նաև ԵՄ անդամ մյուս պետություններում։ Մենք չենք ցանկանում որևէ բան պարտադրել, այդուհանդերձ պատրաստ ենք մոբիլիզացնել փորձագիտական ներուժը և կիսվել այն փորձով, որը կուտակվել է այլ երկրներում իրականացված բարեփոխումների արդյունքում։ Պատրաստ ենք նաև զգալի  ֆինանսական աջակցություն ցուցաբերել»,- նշեց Սվիտալսկին։

Նրա խոսքով՝ Եվրամիությունը Հայաստանի դատաիրավական բարեփոխումներում շարունակում է հետևողական լինել։

«Մենք հետևողական ենք Հայաստանում մաքուր, արդար ու իսկապես արդյունավետ դատական  համակարգ ստեղծելուն։ ԵՄ աջակցությունը Հայաստանի համար չափազանց կարևոր է հատկապես ֆինանսական տեսանկյունից:  Հայաստանի կառավարության և Արդարադատության նախարարության հետ կառուցողական քննարկումներ ենք ունեցել և անհամբեր սպասում ենք կոնկրետ նախագծերի, որոնց ևս պատրաստ ենք աջակցել»,- ընդգծեց Հայաստանում ԵՄ դեսպանը։

Որո՞նք են Հայաստանի հետհեղափոխական կառավարության ամենակարևոր ձեռքբերումները։ Սվիտալսկին դրանցից մի քանիսն առանձնացրեց։

«Հայաստանում ժողովրդավարությանն ուղղված քայլերից կարևորագույնը նախորդ տարվա դեկտեմբերին տեղի ունեցած արտահերթ Խորհրդարանական ընտրություններն են։ Ժողովրդավարությունը միայն ընտրությունները  չեն, բայց լավ ընտրությունները դրա առաջին քայլն են։ Հայաստանը, վստահ եմ, վերջին ընտրություններով ժողովրդավարության զարգացման աննախադեպ մակարդակ է  ապահովել։ Ամեն ինչ սկսվում է ընտրություններից, և այդ առաջին քայլը դուք հաջողությամբ անցել եք, ինչով կարող եք հպարտանալ»,- ասաց դեսպանը։

Հետհեղափոխական ձեռքբերումների շարքում Սվիտալսկին առանձնացրեց նաև կոռուպցիայի դեմ պայքարն ու անպատժելիության մթնոլորտի վերացումը։

«Որոշ մարդիկ  անցյալում կարծել են, որ օրենքից վեր են, սակայն այդ ժամանակն արդեն անցել է։ Կարծում եմ՝ Հայաստանի քաղաքացիների համար սա շատ կարևոր է։  Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, ապա Հայաստանն այդ  հարցում հստակ դիրքորոշում  ու քաղաքական կամք է ցուցաբերել, իսկ դա անհրաժեշտ պայման է, առանց որի կոռուպցիայի դեմ պայքարը հնարավոր չէ։ Այն պետք է պահպանել ինստիտուցիոնալ կառույցներում, օրենքների և հանրության վերաբերմունքի միջոցով»,- ընդգծեց Սվիտալսկին։

Նա նաև արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Եվրամիության դիրքորոշմանն անդրադարձավ՝ վստահեցնելով, որ  այն շարունակում է անփոփոխ մնալ․  ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ջանքերին ու, կարծում, որ հակամարտության լուծումը պետք է տրվի կողմերի երկխոսության միջոցով։

«Պատճառ չկա անհանգստանալու, թե ԵՄ-ն այս հարցում իր դիրքորոշումը կփոխի։ Այն հիմնարար սկզբունքների վրա է հիմնված։ Մենք հավատացած ենք, որ այս հարցը ռազմական որևէ լուծում չունի։ Բացի այդ, մեծապես նպաստում ենք նաև Մինսկի խմբի աշխատանքներին։ Եվրամիության դիրքորոշումը տարբեր ձևակերպումներով  ներկայացվելու դեպքում բովանդակությունը չի փոխում»,- նշեց դեսպանը։

Խոսելով վիզաների ազատականացումից, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարը նշեց, որ  այդ հարցում հայերը կարող են վրացական փորձից օգտվել։

Սվիտալսկին նաև խոսեց այն խախտումներից, որոնց պատճառով հայերի համար վիզա ստանալը հաճախ խնդիր է դառնում։  Դրանց թվում շենգենյան գոտի ճամփորդությունների ընթացքում ժամանակին չվերադառնալն է, այդ երկրներում ապաստան հայցելը, անվճար տրամադրվող բուժծառայությունների չարաշահումը։

Հայաստանին շուտով հրաժեշտ տվող դիվանագետը  խոստացավ իր առաքելության ավարտից հետո էլ բարձրաձայնել Հայաստանի հետ վիզաների ազատականացման հարցի մասին։

Բացի այդ, դեսպանը նշեց նաև, որ այս տարի ԵՄ-ի՝ Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցությունը կկրկնապատկվի՝ դառնալով 70 միլիոն եվրո։ Նախորդ տարիներին Հայաստանին տրվող աջակցության միջին ծավալը 35 միլիոն եվրո է կազմել։

Հայաստան-ԵՄ հարաբերություններից բացի, Սվիտալկսին նաև իր հայկական տպավորություններով կիսվեց։ Հատուկ ընդգծեց, որ Հայաստանում ամենամեծ փոփոխություն բերողը երիտասարդներն ու կանայք են։ Դեսպանի խոսքով, սակայն, կանայք Հայաստանի ամենաչօգտագործված ներուժն են։

«Երեք տարի առաջ մի փոքր գյուղ էի գնացել, որտեղ գյուղապետը կին էր։ Հարցրի՝ ինչ է պետք անել, որպեսզի կանայք ավելի բարձր մակարդակով մասնակցեն հանրային գործընթացներին։ Նա ասաց՝ մանկապարտեզներ կառուցենք։ Ես նրա ասածին շատ լուրջ վերաբերվեցի և  մենք այս պահին աջակցում ենք Հայաստանում մանկապարտեզների կառուցմանը ՝ որպես հանրային կյանքում կանանց ներգրավման միջոց»,- ընդգծեց Սվիտալսկին։

Դիվանագիտական առաքելությունն ամփոփող ասուլիսի ավարտին ԵՄ դեսպանը երախտագիտական խոսքեր հղեց նաև Հայաստանի քաղաքացիներին, որոնք «իր աշխատանքի մարտահրավերային պահերին իր կողքին են եղել»։

«Իմ պաշտոնավարման տարիներին Հայաստանում շատ կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել․ ապրիլյան պատերազմը, «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավումը,  թավշյա հեղափոխությունը։ Դրանք ինձ համար մարտահրավերներ էին, իսկ Հայաստանի սովորական քաղաքացիներն իմ աշխատանքի ամենակարևոր մասն էին կազմում»,- ասաց դեսպանը։

Ասուլիսի ավարտին Հանրային լրագրության ակումբի կողմից Սվիտալսկին հուշանվեր ստացավ՝ լրատվամիջոցներին ցուցաբերած ուշադրության և մշտապես հօգուտ  մարդու իրավունքների պաշտպանությանը կողմ արտահայտվելու համար։

Հիշեցնենք, որ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին դիվանագիտական առաքելությունը 2015-ին է սկսել։ Այժմ արդեն հայտնի է, թե ով է լինելու Հայաստանում ԵՄ հաջորդ դեսպանը․ Անդրեա Վիկտորինին, որն  այս պահին Եվրամիության դեսպանն է Բելառուսում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան