Տարակուսելի է՝ ինչպես կարող է գործարարը գալ և, առանց երկրի օրենքները հաշվի առնելու, դելֆինարիում կառուցել։ Եթե նման բան լիներ, տվյալ նախագիծը պետք է ներկայացվեր հանրությանը, ինչպես նաև Շրջակա միջավայրի նախարարությանը. այս մասին այսօր՝ ռուսաստանաբնակ հայ գործարարի կողմից Գյումրիում դելֆինարիում կառուցելու առնչությամբ հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց «Թռչնասերների միություն» ՀԿ տնօրեն, «Հասարակական ձայն» ՀԿ փորձագետ Սիլվա Ադամյանը։ …

