«Ով ինչպես ուզում՝ երկիր է ներկայացնում, շուտով զբոսաշրջության ոլորտում մրցակցային կոլապս կլինի»․ Մեխակ Ապրեսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
Բոլորը

Երբ զբոսաշրջային օպերատորն արտոնագիր չի ունենում, հետևաբար՝ ծառայություններ մատուցելիս սպառողի հետ պայմանագիր չի կնքում, վտանգում է վերջինիս շահերը։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։

«Եթե պայմանագիրը չի կնքվում կամ պայմանագրում բացակայում է օրենքով նախատեսված  դրույթներից որևէ մեկը, զբոսաշրջային օպերատորը հայտնվում է ավելի նվազ բարենպաստ պայմաններում, քանի որ վեճի առկայության դեպքում հաշվի է առնվում սպառողի գրավոր բացատրությունը»,- նշեց Մեխակ Ապրեսյանը։

Բավականին ժամանակ է, ինչ տուրիզմի հայկական ֆեդերացիան մշակել է զբսաշրջության ոլորտը կարգավորող նոր օրենք, որը դեռ հեղափոխությունից առաջ է քննարկվել մասնավոր շրջանակներում։

«Այսօր այդ նախագիծը կարիք ունի ներկայիս պայմաններին համապատասխան քննարկվելու, վերամշակվելու և ներկայացվելու։ Այս նախագծով շատ հարցեր կլուծվեն։ Խնդրի հիմնական լուծումը զբոսաշրջային օպերատորների գործունեության արտոնագրի տարամադրումն է կամ այդ գործունեությունների նկատմամբ որակական չափանիշների սահմանումը,  որակական  մեխանիզմների ներդնումը, ինչպես արվում է Եվրամիության անդամ շատ երկրներում»,- ընդգծեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը։

Մեխակ Ապրեսյանը նկատեց, որ այսօր զբոսաշրջության ոլորտում անբարեխիղճ գործունեություն ծավալող ընկերությունները շուկայից դուրս են մղում բարեխիղճ ընկերություններին։

«Ով ինչպես ուզում է, ինչպես կարող է՝ Հայաստանը ներկայացնում է, իսկ դրանից մեր իմիջն իջնում է։ Սա շուտով կբերի մեր շուկայի մրցակցային միջավայրի կոլապսի»,- եզրափակեց Ապրեսյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան