Դատավոր Դավիթ Գրիգորյանին չեզոքացրին Քոչարյանի գործից, նա այլևս չի կարող քննել այդ գործը. Գևորգ Գյոզալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.07.2026 | 22:02
ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող F-35-եր ստանալ, քանի դեռ պահպանում է ռուսական C-400-ները
23.07.2026 | 21:59
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» պարտվեց «Դեբրեցենին»  
23.07.2026 | 21:51
Ռուբինյանի կարգադրությամբ՝ ԱԺ-ում պարգևատրման գումար կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի աշխատողների միջև
23.07.2026 | 21:40
Ֆրանսիայում, Իտալիայում և Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքար է․ Ֆրանսիայի հարավում ավելի քան 10,000 մարդ է տարհանվել
23.07.2026 | 21:27
Փոշու պարունակությունը Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատերազմ է հայտարարել ՀՀ-ին, որը տանկերով չէ․ բայց այն վիրավոր գազան է՝ պետք է զգույշ լինել․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:52
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց «Կլուժի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:48
Հրաժարականի լուրեր և ջնջված հրապարակումներ․ ի՞նչ է կատարվում վարչապետի աշխատակազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:39
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.07.2026 | 20:25
Սաուդյան Արաբիայում միջուկային էներգետիկան զարգացնելու՝ ԱՄՆ-ի մտադրությունը մտահոգություններ է առաջացրել
23.07.2026 | 20:11
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատարը կարծում է, որ Ռուսաստանը «գոյության իրավունք չունի»․ նրա տարիներ առաջվա հարցազրույցն է հրապարակվել
23.07.2026 | 20:00
Մեկ դրամով աշխատելու մասին խոսել է Նարեկ Կարապետյանը, թիմի մասին խոսք չի գնացել․ մենք հրաժարվում ենք պարգևավճարներից․ Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 19:48
2030-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի է՛լ ավելի շոգ կլիմայական պայմաններում
23.07.2026 | 19:33
Հուլիսին կնշանակվի ընկերության ժամանակավոր կառավարիչը․ Պապոյանն այցելել է «Արարատցեմենտ»
23.07.2026 | 19:30
Որտե՞ղ են կրթություն ստանում ԱԱԾ սահմանապահները․ ակադեմիայից մինչև միջազգային ծրագրեր 
Բոլորը

Փաստաբան Գևորգ Գյոզալյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները մեկ այլ քրգործով կասեցնելու ԲԴԽ որոշմանը՝ ասաց, թե զգուշավոր կլինի կատեգորիկ եզրակացություններ անել, թե դա անմիջական կապ ունի Քոչարյանի գործի հետ, բայց որ տպավորությունը համատարած այդպիսին է, ակնհայտ փաստ է: Ըստ նրա՝ դատավորի դեմ կարճված գործի վերաբացումը տպավորություն է ստեղծում, որ նման կապ կա:

«Եթե անգամ սրանք իրար հետ կապված չեն, քրեական վարույթն իրականացնող մարմինն ու առհասարակ իշխանությունը պետք է այնպիսի նրբությամբ այդ խնդիրը լուծեին, որ այդպիսի տպավորություն չստեղծվեր»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ եթե նույնիսկ բացառենք վերոնշյալ պնդումները, հաջորդ դատավորը, որ քննելու է Ռոբերտ Քոչարյանի գործը, արդեն կաշկանդված է լինելու՝ Գրիգորյանի դեպքն աչքի առաջ ունենալով:

Ուստի փաստաբանը դատական իշխանության վրա ճնշում է որակում կատարվածը, թեև չի բացառում, որ դատավորը կարող է խախտումներ թույլ տված լիներ։

«Ողջամիտ տրամաբանությունը հուշում է, որ նրան, կարծես, չեզոքացրեցին հայտնի քրեական գործից, որովհետև նա այլևս չի կարող քննել այն։ Պետք է նրբանկատություն ցուցաբերեին, հակառակ պարագայում ակնհայտ է, որ նրանք մեկուսացրեցին այս դատավորին։ Եթե կամ խախտումներ հայտնի քրգործի շրջանակում, ապա թող լիազորությունները դադարեցնեին, ես այստեղ խնդիր չեմ տեսնում։ Բայց նման գործելաոճն անթույլատրելի է»,- նշեց Գյոզալյանը։

Նա, միաժամանակ, ձեռնպահ է մնում ասել՝ արդյո՞ք ԲԴԽ-ի վրա ճնշում է եղել. «Թե ԲԴԽ-ին ինչ փաստեր է ներկայացրել նախաքննական մարմինը, մենք դրա մասին տեղյակ չենք։ Եվ այս պահին հայտարարել, որ նրանք ճնշված էին, առանց փաստերի այդ որոշումը կայացրեցին, ես ձեռնպահ կմնայի»։

Դավիթ Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու առիթով բողոքող փաստաբանների ակցիան միանշանակ չի ընդունվում: Մի մասը համակարծիք է, որ կատարվածը ճնշում էր դատական համակարգի վրա, մյուս մասի կարծիքով էլ՝ փաստաբաններն իրենց ընդհանուր շահն են պաշտպանում, քանի որ այսօր բավական գումար են աշխատում՝ Քոչարյանին ու նախկին իշխանության ներկայացուցիչներին պաշտպանելով։ Այսօր հանրության շրջանում նաև հարց է հնչում, թե ինչու փաստաբաններն ակցիա չէին անում, երբ նույն դատավորը «Հաց բերողի» համար կալանքի որոշում էր կայացնում։

Գևորգ Գյոզալյանը չի միացել գործընկերների ակցիային։ Թեև հարգում է նրանց, բայց իր համար անընդունելի է գործընկերների դիրքորոշումը, քանի որ նախկինում, երբ դատավորի հետ կապված դեպք է եղել, իրենք դա արել են ոչ թե ի պաշտպանություն տվյալ դատավորի, այլ արատավոր պրակտիկայի դեմ:

Նրա խոսքով՝ այս գործընթացը դուրս է արդարության շրջանակից, քանի որ տպավորություն ունի, որ արդարության անվան տակ ոմանք պայքարում են ներքին սուբյեկտիվ շահի համար։ Ակնհայտ է, որ նրանք խնդիր չունեն պաշտպանելու արդարությունը, այլ սլաքն ուղղված է կոնկրետ մարդկանց։

Ինչ վերաբերում է ՄԻԵԴ հայտնի վճռին, որով ՀՀ կառավարությունը պետք է 1.6 մլն եվրո գումար փոխհատուցի Հյուսիսային պողոտայի նախկին բնակչին, փաստաբանը տեսակետ հայտնեց, որ քրգործեր պետք է հարուցվեն Պավել Անդերսենի հայտարարության առիթով, որով վերջինն ասել էր, թե ում որքան կաշառք է տվել, և քրգործի շրջանակում քաղհայց ներկայացնել և բռնագանձել ՀՀ-ից պահանջվող գումարի գոնե մի մասը:

Փաստաբանը տպավորված չէ ԲԴԽ-ի նոր կազմով՝ բացառությամբ 1-2 անձի, և ԲԴԽ-ի միջոցով լուրջ փոփոխություններ չի սպասում, քանի որ նրա անդամները «պրոֆեսիոնալ գործունեության մեջ հեղափոխական մոտեցումներ չեն ունեցել»։

Ըստ նրա՝ ԲԴԽ-ում պետք են մարդիկ, որ ունակ են «ոչ» ասել իշխանությանը. «Եթե իրավունքի շրջանակում չէ, վերցրու քո դիմումը»։

«Հեղափոխական փոփոխություններն ու մոտեցումները կարող են իրականություն դարձնել հեղափոխական տեսակները»,- ասաց նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյությում։

Մարինե Խառատյան