Ճապոնիայում տապի հետևանքով 11 մարդ է մահացել. աննախադեպ շոգ է նաև եվրոպական մայրցամաքում

Լուրեր

08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

Ճապոնիայի գրեթե ամբողջ տարածքում հաստատված շոգի հետևանքով մեկ շաբաթվա ընթացքում 11 մարդ է մահացել, 5.664 մարդ հոսպիտալացվել է: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով երկրի հրշեջ ծառայության տվյալները:

Հիվանդանոց տեղափոխվածների թիվն անցած շաբաթվա ցուցանիշը գերազանցել է երեք անգամ: Պատճառը Ճապոնիայի համար բավական ցուրտ հունիսից և հուլիսի առաջին կեսից հետո ջերմաստիճանի կտրուկ բարձրացումն է, որը հասել է 32-35 աստիճան տաքության:

Չափազանց շոգ եղանակ է նաև եվրոպական մայրցամաքում: Մեծ Բրիտանիայում ամռան համար ջերմաստիճանի բացարձակ ռեկորդ է գրանցվել. Քեմբրիջի բուսաբանական այգում հուլիսի 25-ին +38.7 աստիճան է եղել: Օդերևութաբանների տվյալներով՝ նախորդ առավելագույն ջերմաստիճանը՝ +38.5 աստիճան, գրանցվել է 2003 թվականի օգոստոսի 10-ին:

Միաժամանակ, Փարիզում գրանցվել է +42.6 աստիճան, Նիդերլանդներում՝ +40.4 աստիճան, Գերմանիայում՝ +42.6 աստիճան, Բելգիայում՝ +40.6 աստիճան:

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Քլեր Նյուլիսն ավելի վաղ հայտնել էր, որ 2019 թվականի հուլիսը կարող է դառնալ ամենաշոգը եղանակային կանխատեսումների պատմության մեջ: