Սիրիական ընդդիմության պատվիրակությունը Նուր Սուլթանում անցկացված բանակցություններում համաձայնել է Իդլիբի մոտ զինադադարի: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է Ղազախստանի ԱԳՆ Ասիայի և Աֆրիկայի բաժնի ղեկավար Երժան Մուկաշը: «Զինադադարի համաձայնություն է ձեռք բերվել: Հասկանալի է, որ Իդլիբի մոտ ահաբեկիչներ են մնացել, որոնք չեն հետևի հրադադարին, բայց այստեղ ներկա ընդդիմությունը համաձայնել է զինադադարի»,- ասել է նա: …

