Սիրիական ընդդիմության հետ զինադադարի համաձայնություն է ձեռք բերվել

Լուրեր

02.09.2026 | 13:35
US Open. 40-ամյա Գաել Մոնֆիսն ուշագրավ ցուցանիշ է գրանցել իր ծննդյան տարեդարձի օրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 13:27
Գերմանիան փակում է ռուսական հյուպատոսությունը՝ Լայպցիգի օդանավակայանի դեմ հարձակման փորձից հետո
02.09.2026 | 13:18
Եթե պետք լինի զենքը կվերցնենք ու կպաշտպանենք մեր հայրենիքը. Դանիելյանը` Արցախ վերադարձի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 13:16
Հայաստանից ԱՄԷ է արտահանվել 60 տոննա ձուկ․ ըստ Էկոնոմիկայի նախարարության՝հայկական ձկնամթերքի նկատմամբ մեծ պահանջարկ կա
02.09.2026 | 13:13
Նոր նշանակումներ Կառավարությունում
02.09.2026 | 13:05
Ադրբեջանում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 12:54
Արամազդ Ղալամքարյանը վերանշանակվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնում
02.09.2026 | 12:45
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսային. բնակելի շենք է վնասվել, կան տուժածներ
02.09.2026 | 12:34
Լևոն Մովսիսյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ
02.09.2026 | 12:14
Ժոզե Մոուրինյոն նոր կարգապահական կանոն է սահմանել «Ռեալում»
02.09.2026 | 12:11
Պուտինը՝ Գյումրիի ռուսական ռազմաբազայի մասին//Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեց. ԼՈՒՐԵՐ
02.09.2026 | 12:10
Տիգրան Գասպարյանը նշանակվել է էկոնոմիկայի փոխնախարար
02.09.2026 | 12:06
Պաշտոնանկություններ ԿԳՄՍՆ-ում․ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
02.09.2026 | 11:59
ԱՄՆ հարվածից Իրանում հարսանիքի ժամանակ 5 մարդ է զոհվել․ Թեհրանը պատասխան հարվածներ է հասցրել ամերիկյան թիրախներին
02.09.2026 | 11:46
Անուշիկ Ավետյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Բոլորը

Սիրիական ընդդիմության պատվիրակությունը Նուր Սուլթանում անցկացված բանակցություններում համաձայնել է Իդլիբի մոտ զինադադարի: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է Ղազախստանի ԱԳՆ Ասիայի և Աֆրիկայի բաժնի ղեկավար Երժան Մուկաշը:

«Զինադադարի համաձայնություն է ձեռք բերվել: Հասկանալի է, որ Իդլիբի մոտ ահաբեկիչներ են մնացել, որոնք չեն հետևի հրադադարին, բայց այստեղ ներկա ընդդիմությունը համաձայնել է զինադադարի»,- ասել է նա:

Սիրիական հեռուստատեսությունը հինգշաբթի երեկոյան հայտնել է, որ կառավարությունը Իդլիբում հրադադարի մասին համաձայնություն է ձեռք բերել՝ պայմանով, որ իրականացվեն Սոչիի համաձայնությունները՝ զինյալները 20 կմ հեռանան ապառազմականացված գոտուց և այնտեղից դուրս բերեն ծանր հրետանին:

Մուկաշը հայտնել է նաև, որ սիրիական սահմանադրական հանձնաժողովում բոլոր թեկնածությունների վերջնական համաձայնեցման համար, հավանաբար, Նուր Սուլթանում լրացուցիչ հանդիպումների կարիք կլինի: «Նախկինում տարաձայնություններ կային սահմանադրական հանձնաժողովի կազմի հետ կապված, հիմա կառավարության և ընդդիմության ներկայացուցիչները փոխհամաձայնության են եկել»,- ասել է նա:

Ղազախ դիվանագետը հավելել է, որ մինչև տարեվերջ, հավանաբար, Նուր Սուլթանում Սիրիայի հարցով բարձր մակարդակով ևս 2-3 հանդիպում կանցկացվի: