Հավաքվում ենք հանուն մեր անխախտ եռամիասնության. Արայիկ Հարությունյանն իր աջակցությունն է հայտնում ՀՀ վարչապետի կոչին

Լուրեր

08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
Բոլորը

Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության հիմնադիր Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 5-ին Ստեփանակերտի հրապարակում արցախցիների հետ հանդիպման հրավերին:

 

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Կուսակի՛ց ընկերներ

Արձագանքելով ՀՀ Վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտում օգոստոսի 5-ին՝ ժամը 19:00-ին, մեր ազգային միասնականությանն ուղղված համահայկական հանրահավաք անցկացնելու նախաձեռնությանը՝ այն համարում եմ աննախադեպ իրադարձություն: Կարծում եմ՝ այդ քայլն առաջին հերթին նորովի արժևորում է 1988թ.-ի մեր համազգային Շարժման գաղափարը, երբ բոլորս միահամուռ «Միացում» էինք վանկարկում՝ մեր ապագան տեսնելով Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնական օրակարգում:

Իհարկե, մեր երազանքներն այսօր մասամբ իրականացված են, քանի որ Մայր հայրենիքի և Սփյուռքի գործուն աջակցության շնորհիվ մենք կարողացանք հաղթանակ կերտել պատերազմի դաշտում, և հետագայում արդեն, հաղթահարելով բազում դժվարություններ, ուղղել փլատակների տակ կորացած մեր մեջքը՝ մտնելով զարգացման մի նոր փուլ, որտեղ փայլուն ապագայի տեսլականը ավելի իրատեսական է: Բայց գաղտնիք չէ նաև, թե այս ընթացքում քանի անգամ են փորձել արհեստական եղանակներով ու կեղծ օրակարգերով խարխլել այդ միասնականության հիմքերը:

Հայաստանն այսօր պատմական նոր շրջափուլ է ապրում, և այս բախտորոշ ժամանակաշրջանում, առավել քան երբևէ, բոլորս պարտավոր ենք մեր բաժին աջակցությունը բերել այն վեհ ու նվիրական գաղափարների իրագործմանը, որը, որպես գերագույն նպատակ, որդեգրել են ՀՀ իշխանությունները: Արցախն այս առումով բացառություն լինել չի կարող: Չենք հանդուրժելու, որ հերոս նահատակների արյամբ սրբագործված այս հողը երբևէ վերածվի հակահեղափոխության օջախի: Մեր դիրքորոշումը հստակ է. այն պաշտպանում է Արցախում ապրող յուրաքանչյուր հայ: Ուստի Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը, խորհրդանշական լինելուց բացի, կարևոր ազդակ է հանդիսանալու ապագայում մեր համազգային հիմնահարցերն ու արդի հրամայականներից բխող ծրագրերը նախանշելիս:

«Ազատ հայրենիք» կուսակցությունը ողջունում և իր անվերապահ աջակցությունն է հայտնում ՀՀ Վարչապետի այդ կարևոր կոչին:

Դիմում եմ համակուսակից ավելի քան վեց հազար հայրենակիցներիս, մեր համակիրներին, և, առհասարակ, բոլոր արցախցիներին՝ ակտիվորեն մասնակցելու հանրահավաքին՝ դրանով կրկին հաստատելով, որ Հայրենիք-Սփյուռք կապն անպարտելի է»,- գրել է Արայիկ Հարությունյանը: