Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզի Մարալիկ քաղաք և մասնակցել Մարալիկի բամբակամանվածքային գործարանի վերագործարկման արարողությանը։ Նշենք, որ այս 13 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ներդրումային ծրագիրն իրականացնում է «Արթիկի ՓՀԿ» ՍՊԸ-ն։ Գործարանի համասեփականատեր շվեյցարահայ հայտնի գործարար, «Ֆրանկ Մյուլլեր» ապրանքանիշի սեփականատեր Վարդան Սրմաքեշը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով գործարանի բացմանը, նշեց, որ իրենց հիմնական …

