Մենք վերջապես կազատվենք արտերկրի կախվածությունից. Վարդան Սրմաքեշ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզի Մարալիկ քաղաք և մասնակցել Մարալիկի բամբակամանվածքային գործարանի վերագործարկման արարողությանը։

Նշենք, որ այս  13 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ներդրումային ծրագիրն իրականացնում է «Արթիկի ՓՀԿ» ՍՊԸ-ն։

Գործարանի համասեփականատեր շվեյցարահայ հայտնի գործարար, «Ֆրանկ Մյուլլեր» ապրանքանիշի սեփականատեր Վարդան Սրմաքեշը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով գործարանի բացմանը,  նշեց, որ իրենց հիմնական խնդիրը թելի արտադրության նախնական փուլն է, քանի որ ամբողջ տեքստիլի հիմքը հենց թելն է:

«Եթե հիմա գործարանն ամբողջ հունով աշխատի, ինքն իր շուրջը կհամախմբի ավելի փոքր գործարանների, որոնք կսկսեն աշխատել եւ հսկայական թվով աշխատատեղ կապահովվի, ինքը կլաստերի պես իր շուրջը կհամախմբի ամբողջ տեքստիլը: Այսօր մեր հիմնական թիրախային գնորդը «Տավուշ ձեռնոցն» է, որը հումքը արդեն երկար տարիներ ներմուծում է արտերկրից: Մենք վերջապես կազատվենք արտերկրի կախվածությունից: Արտադրանքի մեծությունը հասնում է ամբողջ Սովետական միությունում արտադրվածի չափին, այսինքն` տեխնոլոգիաներ են փոխվել, նոր տեխնոլոգիաները թույլ են տալիս, որ ավելի արագացված ու հեշտ լինի արտադրանքի ստացումը»,- ասաց Սրմաքեշը:

Վերջինիս խոսքով՝ թեև այս գործարանում միջին աշխատավարձը 297 հազար դրամ է լինելու, սակայն առկա է մասնագետների խնդիր: