Վրաստանի դպրոցներում նոր առարկա կուսուցանվի

Լուրեր

29.11.2026 | 23:41
Առանց մրցակիցների ընտրություններ Աշտարակում․ ըստ նախնական տվյալների՝ ՔՊ-ն ստացել է ձայների 96,8%-ը
29.11.2026 | 23:32
Խաղաղության համաձայնագիրը 50 տոկոսով լինելու է ալիևյան, 50 տոկոսով՝ փաշինյանական․ վարչապետ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 23:17
Ամասիայի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 66,8%-ը
29.11.2026 | 23:07
«Իսկ ո՞վ է ասել, որ ժողովուրդը չի կարող որոշել, որ 2031-ին, 2036-ին շարունակում եմ վարչապետ լինել»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 22:53
Մեծամորի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 85%-ը
29.11.2026 | 22:27
Սպիտակի 12 ընտրատեղամասերի արդյունքներով «Բարոյական արժեքները» հաղթում է ՔՊ-ին․ նախնական տվյալներ
29.11.2026 | 22:15
Բացառում եմ, որ հանրաքվեից հետո Ադրբեջանի կողմից այլ նախապայմաններ լինեն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 22:10
Լեռնավանի ընտրատեղամասերից մեկում «Բարոյական արժեքները» զգալի առավելություն ունի ՔՊ-ի նկատմամբ
29.11.2026 | 22:02
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Մեծաձորում, ամենացածրը՝ Մեծամորում․ ԿԸՀ
29.11.2026 | 21:57
Աշոցքի ՏԻՄ ընտրությունների առաջին արդյունքները․ մի շարք բնակավայրերում բոլոր ընտրողները կողմ են քվեարկել ՔՊ-ին
29.11.2026 | 21:45
Փաշինյանի հարցազրույցը Հանրայինին. ՈՒՂԻՂ
29.11.2026 | 21:18
ՏԻՄ ընտրություններում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 27 հաղորդում է ստացվել, 8 դեպքով փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին․ ՆԳՆ
29.11.2026 | 21:05
Կապանի ընտրությունների առաջին արդյունքները․ Փարսյանի գլխավորած «Շանթ դաշինքն» առաջատար է
29.11.2026 | 20:44
Ընտրողների ուղղորդում, այլ անձի փոխարեն քվեարկություն և դիտորդների իրավունքների սահմանափակում․ «Ականատեսը»՝ ՏԻՄ ընտրությունների մասին
29.11.2026 | 20:30
Հայտնի է՝ երբ կվառվեն Երևանի գլխավոր տոնածառի լույսերը
Բոլորը

Վրաստանի ազգային ուսումնական ծրագրի և ուսումնական ռեսուրսների գնահատման  բաժնի ղեկավար Մարիամ Չիքոբավայի հայտարարությամբ այս տարի VII դասարանում կավելանա «Քաղաքացիություն» նոր առարկան: Այս մասին գրում է aliq.ge-ն:

Նրա խոսքով հաջորդ տարվանից «Քաղաքացիություն» առարկան պարտադիր կլինի նաև  VIII դասարանի աշակերտների համար:

«Քաղաքացիական կրթությունը մինչև հիմա դասավանդվում էր IX-X դասարաններում, իսկ այս տարի կսկսվի VII դասարանից և կշարունակվի VIII և IX դասարաններում նույնպես: Այսպիսով կստեղծվի մի շրջափուլ, որը կմեկնարկի 3-րդ դասարանից՝ «Ես և հասարակությունը» առարկայով, կշարունակվի V-VI դասարաններում «Մեր Վրաստան» առարկայով և արդեն VII դասարանում որպես անկախ առարկա մտցվում է «Քաղաքացիությունը»: Կարող ենք ասել, որ Քաղաքացիական կրթություն առարկան ծածկում է սկսնակ և բազային մակարդակները»,- հայտարարել է Չիքոբավան:

Նրա խոսքով, նոր առարկայի շրջանակներում աշակերտները կանցնեն 5 առարկա՝ թեմը, որտեղ ապրում ենք, դպրոցական միջավայր/դպրոցական հասարակություն, առողջ ապրելակերպ, շրջակա միջավայրի և մշակութային ժառանգության պաշտպանություն, ինչպես նաև տնտեսական հարաբերությունները թեմում: