Հունիսի 13-ին ժամը 23:00-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել 14-ամյա երեխա: Նախնական տեղեկություններով՝ տղան վիրավորում է ստացել նռնակի պայթյունից: «Հիվանդանոց է տեղափոխվել միջին ծանրությամբ, տրավմատիկ շոկի երևույթներով: Ամբողջ մարմինը բեկորներով պատված էր: Աջ դաստակի առաջին ու երկրորդ մատը լրիվ ամպուտացված էր, իսկ երրորդ մատը՝ մասնակի: Երրորդ մատի հետագա ամպուտացիայի հարց կա, բայց ես աշխատում …

