Վանաձորում գործող ամենահին վարսավիրանոցը, որը հիմնադրվել է 1960-ական թվականներին, շարունակում է նույն սիրով ընդունել իր հաճախորդներին: Խորհրդային Միության տարիներին հիմնադրված վարսավիրանոցում միայն առաստաղն ու պատերն են փոքր-ինչ վերանորոգվել, մնացած ամեն ինչը մնացել է նույնը, այստեղ փորձել են պահպանել վարսավիրանոցի հին շունչն ու տեսքը: «Վարսավիրանոցը կոլեկտիվ սեփականություն է: 1980 թվականից եմ այստեղ աշխատանքի անցել: Տարածքն ավելի …

