«Ոչ մի աջակցություն չենք ուզում, միայն Կառավարության թույլտվությունն է պետք»․ հայ գործարարները ցանկանում են Հայաստանի մարզերում կանեփազգի բույս աճեցնել

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Հեմփ տեսակի կանեփազգի բույսի մեջ բացակայում է հոգեմետ ակտիվ այն նյութը, որը կա մարիխուանայի մեջ։ Հակառակը, այս բուսատեսակը սիբիդի կոչվող յուղ է պարունակում, որը չափազանց օգտակար է մարդու օրգանիզմում բոլոր գործառույթների հավասարակշռությունը պահելու համար։

Այս մասին այսօր՝ «Նոր արտադրություն առաջին անգամ Հայաստանում՝ Հեմփ տեսակի կանեփազգի բույսի աճեցում և վերամշակում՝ Հայաստանի տնտեսությունը միջազգային լուրջ բարձունքների հասցնելու կոնկրետ երաշխիքով։ Ներկայացնում են հայ գործարաները» թեմայով ասուլիսի ընթացքում ասաց «Արմերիկա» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Ռուբեն Մկրտչյանը։

Գործարարի խոսքով՝ իր ներկայացրած ծրագիրը բուսատեսակների անվանումների հետ կապված խնդիրների պատճառով է տուժում։

«Հեմփ տեսակի մշակաբույսն իր տեսքով նման է կանեփին։ Բացի այդ, «հեմփ» անվանումը հայերենում չկա, անգլերենում են այն այդպես անվանում։ Այդ բույսն ԱՄՆ-ում միայն անցյալ տարի  դեկտեմբերին է օրինականացվել»,- նշեց Ռուբեն Մկրտչյանը։

«Արմերիկա» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենն ընդգծեց, որ արդեն հանդիպում է ունեցել նախկին երեք գյուղնախարարների հետ, որոնց ներկայացրել է իր ծրագիրը։ Նա նաև նշեց, որ հանդիպում է ունեցել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակում՝ նրա օգնականներից մեկի հետ։

«Համաձայնել էին մեզ 1 հա տարածք տրամադրել։ Խնդրեցի՝ հնարավո՞ր է  տարբեր շրջաններում փորձենք, ասացին ՝ «ինչու՞ ոչ, որքան ուզեք, միայն թե հետևելով այն պայմանագրերին, որոնք ունեք իրավապահների հետ։ Ամեն բան գրեթե հարյուր տոկոսով պատրաստ է, մնում է միայն այս բույսը մշակել և արտահանել։ Այս կերպ կարող ենք Հայաստանին մեծ թվերով տնտեսական շահույթ բերել։ Ոչ մի տեսակի աջակցություն չենք ուզում, միայն Կառավարության կողմից թույլտվություն է պետք»,- ասաց գործարարը։

Նա հավելեց, որ բույսի փորձնական աճեցումը Սուրենավանում, Վարդենիսում, Իջևանում և Արտաշատում են իրականացնում։ Ռուբեն Մկրտչյանը վստահեցրեց, որ իրավապահ մարմինները տարածքներն ուսումնասիրել են և բանավոր համաձայնություն տվել։

Գործարարը նշեց, որ ցանկություն ունի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանդիպել և ծրագիրը քննարկել և ինքը կարողանա այս բուսատեսակի աճեցմամբ և արտահանմամբ զբաղվել։

«Բույսն աճեցնելու թույլտվությունը մոտ երեք ամիս ուշ ստացվեց։ Եթե գարնանն ունենայինք, արդեն արդյունք կունենայինք։ Այս ծրագրի մեջ շատ մեծ գումարներ են ներդրվելու»,- ասաց Ռուբեն Մկրտչյանը։

Նա ընդգծեց, որ հեմփ տեսակի կանեփազգի բույսի աճեցումը նաև ջերմոցային պայմաններում է հնարավոր։ Ըստ նրա՝ այդ դեպքում արդյունքները կտասնապատկվեն։

«Արմերիկա» ՍՊԸ-ի գիտաարտադրական հարցերով խորհրդական Իշխան Հովհաննիսյանն էլ հավելեց, որ հեմփ տեսակի կանեփազգի բույսն օգտակար կլինի տեքստիլ արդյունաբերության, ինչպես նաև կոսմետիկ միջոցների պատրաստման համար։

Նրա խոսքով՝ թեպետ բույսի հիմքով պատրաստված հագուստը և կոսմետիկ միջոցները թանկարժեք կլինեն, հայկական շուկայում դրանք համեմատաբար մատչելի գներով կներկայացվեն։

«Կարծիքներ կան, որ այդ բույսը նույնիսկ քաղցկեղ կարող է բուժել»,- եզրափակեց Իշխան Հովհաննիսյանը։

 

 

Նելլի Մելքոնյան