ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի հետ ծանոթության փուլը կարելի է անցած համարել, հիմա գործնական աշխատանքների փուլն է։ Այս մասին այսօր խորհրդարանում ամփոփելով Հայաստանի և Արցախի խորհրդարանների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի աշխատանքները՝ ԱԺ նախագահ Արարտ Միրզոյանի հետ համատեղ ճեպազրույցում հայտարարեց Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: «Գործնական աշխատանքների իմաստով այսօրվա մեր նիստն ու հանդիպումը ցույց …

