Եթե կարելի է տուրիստների հետ ժողովրդավար խաղալ, կարելի է նաև դուրս գալ բողոքողների առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.11.2026 | 11:06
Ընտրությունների ընթացքը Նոյեմբերյանում. ՈՒՂԻՂ
29.11.2026 | 10:49
Բերդ համայնքում գործարկվելու է էլեկտրաշչակ
29.11.2026 | 10:39
«Չենք կարող կանգնեցնել քվեարկությունը». Սպիտակի 22/25 տեղամասը հոսանքազրկված է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 10:13
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն քվեարկում է 22/25 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
29.11.2026 | 09:28
Հոռոմ գյուղում վթարային ջրանջատում է
29.11.2026 | 09:00
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:44
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
29.11.2026 | 08:19
RAF. Արման Ծառուկյանը պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:00
Հայաստանի 7 մարզերի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում
28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
Բոլորը

Կարծում եմ, որ Հայաստանում պետք է հանքարդյունաբերության հետ կապված համապարփակ հայեցակարգ մշակվի և առաջնային դիտարկվի մարդու առողջությունը: Factor.am-ի հետ զրույցում այս մասին նշեց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը:

«Մենք շատ լավ գիտենք, որ Հայաստանում բավական խոցելի կետեր կան, ու ևս մեկ նման խոցելի վայր բացել, այն էլ՝ Ջերմուկում, դա առաջին հերթին Հայաստանի քաղաքացիներին է վնասելու»,- ասաց Զարուհի Հովհաննիսյանը:

Նա ասաց՝ հանրությունը չի ցանկանում, որպեսզի ներկա իշխանությունը նախկինների նման վարվի և «մանիպուլյացիոն փորձաքննություններով կամ դրանք ժողովրդին ոչ այնքան թափանցիկ ներկայացնելով՝ կարողանա բացել ևս մեկ հանք, որը ՀՀ քաղաքացիների առողջության վրա կազդի»:

Զարուհի Հովհաննիսյանը նշեց, որ բազմիցս բարձրացրել են անպատասխանատու հանքարդյունաբերության խնդիրը, սակայն որևէ գործուն քայլ չի արվել: «Եթե կարելի է գնալ, տուրիստների հետ ավտոբուսում ժողովրդավար խաղալ, հաստատ կարելի է նաև դուրս գալ այն հանրության մոտ, որը բողոքարկում է հանքարդյունաբերության հետ կապված ցանկացած խնդիր, որը ոչ միայն մարդու իրավունքների խնդիր է, այլ ընդհանրապես Հայաստանի՝ որպես առողջ միջավայր ձևավորող պետության խնդիր է»,- հայտարարեց իրավապաշտպանը:

Մանրամասները՝ տեսանյութում: