Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից դատական հայց կներկայացվի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ։ Factor.am-ի հետ զրույցում ԵՊԲՀ մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը նշեց, որ ներկայում իրավաբանները նախապատրաստում են հայցադիմումը։ Թե ի՞նչ պահանջ է պարունակելու հայցադիմումը, կհայտարարեն ավելի ուշ: «Մեր պատկերացմամբ՝ օրինական, ազատ, անկախ Հայաստանում նմանատիպ հարցերին պետք է տրվեն իրավական գնահատականներ: Այս փուլում պատրաստվում …

