ԵՊԲՀ-ն հայցադիմում է նախապատրաստում Արսեն Թորոսյանի դեմ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից դատական հայց կներկայացվի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ։ Factor.am-ի հետ զրույցում ԵՊԲՀ մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը նշեց, որ ներկայում իրավաբանները նախապատրաստում են հայցադիմումը։ Թե ի՞նչ պահանջ է պարունակելու հայցադիմումը, կհայտարարեն ավելի ուշ:

«Մեր պատկերացմամբ՝ օրինական, ազատ, անկախ Հայաստանում նմանատիպ հարցերին պետք է տրվեն իրավական գնահատականներ: Այս փուլում պատրաստվում է հայցադիմումը»,- ասաց Դանիելյանը։

Հիշեցնենք, որ մամուլում գրվել էր այն մասին, որ ԵՊԲՀ-ն պաշտոնական դիրքի չարաշահման փաստ է դիտարկել այն, որ նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով և Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ ցանկացել է փոխել բուհի հոգաբարձուների խորհրդի կազմը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ ԵՊԲՀ-ի հայցադիմումի վերաբերյալ Factor.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նախարարությունից։ Մեզ հետ զրույցում նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը նշեց․ «Քանի դեռ ԵՊԲՀ-ի հայցադիմումը չենք ստացել և չգիտենք՝ ինչ պահանջ է դրանում ներկայացված, որևէ մեկնաբանություն չենք անի։ Երբ հայցադիմումը կստանանք, հանդես կգանք անհրաժեշտ մեկնաբանությամբ»։

Աղավնի Սուքիասյան