Բացել տնտեսվարողների թթվածինն ու վերացնել անհավասարությունը․ ինչ է առաջարկում ԲՀԿ-ական պատգամավորը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն առաջարկում է փոփոխություն կատարել Հարկային օրենսգրքում, ըստ որի՝ «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների համար հաշվարկված ԱԱՀ-ի գումարները  պետական բյուջե են վճարվում մինչև մաքսային ընթացակարգով ապրանքների բաց թողնումը՝ որպես մաքսային մարմնին վճարվող գումարներ։

Մելքումյանն առաջարկում է բացել տնտեսվարողների թթվածինն ու ԵՏՄ անդամ պետություններից Հայաստան ներմուծվող՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների համար ԱԱՀ-ի գումարները վճարելու ընթացակարգին համահունչ  նաև 3-րդ երկրից ներմուծելու դեպքում ԱԱՀ-ի վճարման համար ժամկետ սահմանել ներմուծելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ՝ որպես հարկային մարմնին վճարվող գումարներ:

Ըստ պատգամավորի՝ ներկայիս գործող կարգավորումը շրջանառու միջոցների օգտագործման որոշակի անհավասարություն է առաջացնում նույն տեսակի ապրանքները ԵՏՄ-ից և երրորդ երկրներից ներմուծող կազմակերպությունների համար, իսկ օրենքի նախագծի ընդունման դեպքում ներմուծվող ապրանքներից առնվազն սննդամթերքի հիմնական տեսակների գծով այս անհավասարությունը կչեզոքացվի՝ նպաստելով ներմուծող կազմակերպություններում շրջանառու միջոցների ավելացմանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աղավնի Սուքիասյան