Երեկ երեկոյան Վերաքննիչ դատարանը ստացել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նյութերը։ Գործը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին: Լուրը Factor.am-ի հետ զրույցում հաստատեցին վերջինիս գրասենյակից։ Ինքը՝ Արմեն Դանիելյանը, չցանկացավ որևէ մեկնաբանություն տալ՝ պատճառաբանելով, թե «պատեհ պահ չէ»։ Հիշեցնենք, որ երեկ դատավոր Դավիթ Գրիգորյանը ՍԴ-ից պահանջել էր գործի նյութերը`պատճենահանելու և դրանք Վերաքննիչ դատարան ուղարկելու համար: Նշենք …

