Արմավիրի մարզում խոշոր չափերի չարաշահումներ են արձանագրվել

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, Արմավիրի մարզային վարչության և Արմավիրի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ, առանձնապես խոշոր չափերի յուրացման կամ վատնման առերևույթ հանցագործության դեպք են արձանագրել: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ Ջրաշեն համայնքի նախկին ղեկավարը, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, իր պաշտոնավարման ընթացքում համայնքապետարանում համայնքի ղեկավարի տեղակալի, գրադարանի վարիչի, էլեկտրիկի հաստիքներում հրամանագրել է մտերիմներին, ովքեր փաստացի աշխատանքի չեն ներկայացել, սակայն նրանց անվամբ դուրս գրված, այս պահին քննությանը հայտնի տվյալներով, ընդհանուր մոտ 3 միլիոն 900 հազար դրամ աշատավարձերի գումարը յուրացվել է:

Բացի այդ, աղբահանության նպատակով համայնքի բյուջեից դուրս են գրվել խոշոր չափի գումարներ, մինչդեռ նշված գործառույթն իրականացնող անձին յուրաքանչյուր ամիս վճարվել է ընդամենը 40.000 դրամ: Այսպիսով, այս պահին քննությանը հայտնի տվյալների համաձայն` համայնքի ղեկավարը ընդհանուր յուրացրել է մոտ 4 միլիոն 800 հազար դրամ:

Ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների` համայնքի ղեկավարը նաև անհատ ձեռնարակատեր հանդիսացող ընկերության հետ կնքել է կեղծ պայմանագիր, որի հետևանքով համայնքի բյուջեից ընկերության հաշվեհամարին փոխանցվել են գումարներ և կանխիկացվել:

Հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: