Կառավարությունն ԱԱԾ-ին կրկին միլիոններ է հատկացնում. նպատակը չի նշվում

Լուրեր

09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
Բոլորը

Կառավարությունը Ազգային անվտանգության ծառայությանը 20,5 մլն դրամ կհատկացնի:

Գումարը տրամադրվում է հատուկ նպատակային նյութեր ձեռք բերելու նպատակով: Թե ինչ նյութերի մասին է խոսքը, որոշման նախագծում չի նշվում:

Գումարը հատկացվելու է կառավարության պահուստային ֆոնդից: Կառավարության նախորդ նիստում գործադիրը կրկին պահուստային ֆոնդից խոշոր գումար հատկացրեց: Խոսքը 520 մլն-ի մասին է: Նախագծում նշվում էր, որ ավտոմեքենաների համար սարքավորումներ են ձեռք բերվելու: Ընդ որում, կրկին չէր նշվել, թե ինչ սարքավորումների մասին է խոսքը:

Ի դեպ, համապատասխան որոշման նախագիծը, որով գումարը հատկացվելու է ԱԱԾ-ին, ընդգրկված է կառավարության նիստի օրակարգի չզեկուցվող նախագծերի ցանկում:

Նարեկ Կիրակոսյան