ԵՊՀ պատմության թանգարանն անվանակոչվել է պրոֆեսոր Լյուդվիգ Ղարիբջանյանի անվամբ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ, համալսարանի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ ԵՊՀ պատմության թանգարանն անվանակոչվել է վերջինիս հիմնադրման և ձևավորման գործում անգնահատելի ավանդ ունեցած պրոֆեսոր Լյուդվիգ Ղարիբջանյանի անվամբ:

«Հիշեցնենք, որ դեռևս օգոստոսին տեղի ունեցած ռեկտորատի նիստի ժամանակ ԵՊՀ պատմության թանգարանի տնօրեն Հեղինե Գասպարյանն առաջարկեց թանգարանն անվանակոչել հիմնադիր-տնօրեն Լյուդվիգ Ղարիբջանյանի անունով, որը մեծ ներդրում է ունեցել ոչ միայն թանգարանի ստեղծման, այլև արխիվային կարևոր փաստաթղթերի և նյութերի հայթայթման հարցում:

«Թանգարանի հիմնադիր-տնօրեն Լյուդվիգ Ղարիբջանյանը ջանք չի խնայել բազմաթիվ կարևոր ցուցանմուշներ հայտնաբերելու և թանգարան բերելու գործում, ինչի համար պարտական ենք նրան»,- նշում է Հեղինե Գասպարյանը:

Լյուդվիգ Ղարիբջանյանը ծնվել է 1922 թվականի օգոստոսի 24-ին Երևանում: 1940 թ. նա ավարտել է Երևանի թիվ 4 միջնակարգ դպրոցը, 1954 թ.՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետը, իսկ 1951 թ.՝ ասպիրանտուրան:

1960 թվականին Լյուդվիգ Ղարիբջանյանը պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: 1975 թվականին նրան շնորհվել է դոցենտի, իսկ 1990 թ.՝ պրոֆեսորի կոչում:

Համալսարանն ավարտելուց հետո մինչև 1951 թ. կատարել է կոմերիտական ղեկավար աշխատանք. եղել է ՀԼԿԵՄ Երևանի Կիրովյան շրջկոմի, ապա` Երքաղկոմի առաջին քարտուղար: 1951-1953 թթ. և 1957-1961 թթ. ղեկավարել է Երևանի պետական համալսարանի կուսկոմիտեն, 1953 թ. եղել է ՀԿԿ Երքաղկոմի III քարտուղար, այնուհետև` ՀԿԿ կենտկոմի պատասխանատու կազմակերպիչ, 1954-1957 թթ.` ՀԿԿ Սպանդարյանի շրջկոմի I քարտուղար, 1961-1966 թթ.` ՀԿԿ Երքաղկոմի II, 1966-1975 թվականներին` I քարտուղար:

1975-1988 թվականներին Լյուդվիգ Ղարիբջանյանը եղել է ՀԽՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության նախարար, 1988-1992 թվականներին` նախարարի առաջին տեղակալ, 1992-2007 թվականներին` Երևանի պետական համալսարանի պատմության թանգարանի տնօրեն:

Լյուդվիգ Ղարիբջանյանը, կուսակցական աշխատանքին զուգընթաց, շուրջ 50 տարի զբաղվել է մանկավարժական գործունեությամբ: 1944-1947 թվականներին դասավանդել է Երևանի բժշկական ինստիտուտում, 1945 թվականից` Երևանի պետական համալսարանում:

1958 թվականին նա ընտրվել է ՀԿԿ կենտկոմի, իսկ 1966-1976 թվականներին` Կենտկոմի բյուրոյի անդամ, եղել է ՀԽՍՀ և ԽՍՀՄ գերագույն խորհուրդների մի շարք գումարումների պատգամավոր:

Լ. Ղարիբջանյանը հեղինակ է ավելի քան 40 գիտական աշխատանքների, այդ թվում՝ «Երևանի պետական համալսարանը» մենագրության, համահեղինակ՝ «Հայաստանի պատմություն» ուսումնական համառոտ ձեռնարկի: Նա կազմել է «Երևանի պետական համալսարանի ռեկտորները» մատենաշարի երկրորդ և երրորդ հատորները:

Նա պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի (4), Ժողովուրդների բարեկամության շքանշաններով, «Մովսես Խորենացի» և բազմաթիվ այլ մեդալներով ու պատվոգրերով»,- ասված է ԵՊՀ-ի տարածած հաղորդագրության մեջ: