Ազգային ժողովում այսօր քննարկման դրվեց «Կառավարության առանձին անդամի պաշտոնանկության հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին ԱԺ որոշման» նախագիծը, որով «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պահանջում է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի պաշտոնանկությունը։ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր էդմոն Մարուքյանն ասաց, որ իրենց խմբակցությունը պնդում է Ջանջուղազյանին պաշտոնանկ անելու հարցը, իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ հավելեց՝ իրենց …

