Չի կարելի օրենքի գերակայությունը զոհել հանուն քաղաքական նպատակների. Արա Ղազարյանը՝ Հրայր Թովմասյանի շուրջ գործընթացի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 18:50
Ուկրաինայի ինը էներգաբլոկներից հինգը կրճատել է հզորությունը ռուսական հարվածներից հետո. ՄԱԳԱՏԷ
13.12.2024 | 18:41
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ
13.12.2024 | 18:30
Կրասնոդարում դպրոցականների վրա դանակով հարձակված ՀՀ քաղաքացի դեռահասի ծնողները կվտարվեն ՌԴ-ից
13.12.2024 | 18:14
Պեսկովը՝ Մոսկվայում Փաշինյան-Պուտին հանդիպման մասին, ՈՒԵՖԱ-ն 37,500 եվրոյով տուգանել է ՀՖՖ-ին․ ԼՈՒՐԵՐ
13.12.2024 | 18:12
ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
13.12.2024 | 18:05
Սիրիայում ԱՄՆ-ի քուրդ դաշնակիցները դադարեցնում են ԻԼԻՊ-ի դեմ գործողությունները՝ Թուրքիայի կողմից աջակցվող խմբերի սպառնալիքների պատճառով
13.12.2024 | 17:52
«Վրացական երազանքն» անջատել է նախագահի նստավայրի ջեռուցումը․ Խազարաձե
13.12.2024 | 17:40
Փոխզիջումային լուծումներ են պետք․ Փաշինյանի ելույթը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 17:29
ՄԻԵԴ-ն  ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել՝ արձանագրելով ընտանեկան բռնության ենթարկված Հասմիկ Խաչատրյանի՝ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի խախտումը
13.12.2024 | 17:17
Հայտնի են Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մրցակիցները Մունդիալի ընտրական փուլում
13.12.2024 | 17:10
ՄՊՀ-ում քննարկվել են ծխախոտի շուկայում մրցակցային և սպառողների շահերի պաշտպանությանն առնչվող հարցեր
13.12.2024 | 17:00
Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա հարձակումն Տագանրոգի ռազմական օդանավակայանի վրա ATACMS-ով հարձակման պատասխանն էր. ՌԴ ՊՆ
13.12.2024 | 16:47
ՀՀ տարածքում «Starlink»-ի հայտերը բավարարվել են, թևակոխում ենք թեստավորման փուլ․ ԲՏԱ նախարար
13.12.2024 | 16:41
Հայ գրականությունը՝ չինարեն
13.12.2024 | 16:33
Զինված հարձակում թուրքական Բուրսայի դատարանի շենքում․ զոհեր և վիրավորներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը մարդու իրավունքների հարցերով փորձագետ, փաստաբան Արա Ղազարյանի հետ

– Ազգային ժողովը ձայների 98 կողմ և 1 դեմ հարաբերակցությամբ, 2 անվավեր քվեաթերթիկով  հավանություն տվեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծին, այն կուղարկվի ՍԴ։ Պարո՛ն Ղազարյան, ի՞նչ սպասել։

– Սպասենք, որ իրավական գործընթացն այնուհետև կտեղափոխվի Սահմանադրական դատարան, որտեղ արդեն դատավորները, ելնելով նրանից, որ իրենք ինքնավար են, այդ հարցը կլուծեն։

– Դուք ունե՞ք մտածած սցենար՝ ինչպես կարող է ավարտվել գործընթացը, հաշվի առնելով ԱԺ-ի ներկայացրած հիմքերը։

– Սցենարը հետաքրքրում է նրանց, որոնք զբաղվում են քաղաքականությամբ։ Ինձ հետաքրքրում է, որ սա լինի իրավական գործընթաց և իրավական չափանիշներով հարցը լուծվի։ Ես ուրախ եմ, որ, ի վերջո, իշխանությունները որոշեցին հեղափոխական գործընթացներից անցնեն իրավական գործընթացների։ Այսինքն՝ օրենքի գերակայությունն է սկսում աշխատել։ Բայց եթե սա իրավական գործընթաց է, ուրեմն կան այստեղ բազմաթիվ իրավական չափանիշներ, որոնք բխում են դատավորի անհատական իրավունքից։ Դա արտահայտվելու իրավունքն է, անձնական կյանքի հարգման, դատավորի անկախության երաշխիքներն են։ Այդ ամբողջը պետք է հարգվի, երբ որոշվեց վարույթ հարուցել, թեև դա արվել է Ազգային ժողովի կողմից։ Ինձ հետաքրքրում է՝ այդ չափանիշները հարգվո՞ւմ են, թե՞ ոչ, և ինձ հետաքրքրում է նաև կոնտեքստը։ Շատ հաճախ իրավական պարզունակ գործընթաց կարող ենք ունենալ, բայց թաքնված օրակարգով։

– Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման պրոցեսի տակ կա՞ թաքնված օրակարգ։

– Մի կողմից մենք այստեղ տեսնում ենք, որ իրավական ընթացակարգերը ձևականորեն պահպանված են, բայց որ նայում ես այն մարդկանց, ովքեր հարուցել են այս վարույթը և նրանց աջակիցների, այդ թվում՝ ԱԺ պատգամավորների հայտարարությունները, անթաքույց նրանք ասում են, որ մեր նպատակն է Հրայր Թովմասյանից ազատվել զուտ նրա համար, որ նա Հրայր Թովմասյանն է։ Հիմա սա կոնտեքստն է։ Իրավական գործընթացներում հաշվի առնում են կոնտեքստը, որպեսզի պարզեն, թե գործիքներն ու նպատակն արդյո՞ք համընկնում են:

– Քննադատություն կա, որ իշխանությունը փորձում է ԲԴԽ-ի օրինակով, նոր կազմ ունենալ նաև Սահմանադրական դատարանում։ Իհարկե՝ հաշվի առնելով նաև ԱԺ-ի փաստարկները, որ Թովմասյանը խախտումով է ընտրվել, խախտել է ՍԴ-ի անաչառության սկզբունքը, քավորսանիկական կապի պայմաններում կայացրել է որոշում Քոչարյանի գործով։ Ընդհանրապես, սա ժողովրդավարական հասարակությանը հատուկ պրոցե՞ս է։

– Բերված բոլոր փաստական հանգամանքները արդեն նույնիսկ եթե դրանք վերաբերելի են, թե ոչ, բոլոր դեպքերում պետք է տեսնել օրենքի խախտում կա՞, թե՞ ոչ։ Առաջին հերթին՝ օրենքի խախտում չկա։ Որոշում կայացնողը, ի վերջո, Սահմանադրական դատարանն է, կամ Հրայր Թովմասյանի ընտրվելու ընթացակարգը, ըստ երևույթին, օրենքի խախտումով չի արվել, հակառակ դեպքում՝ այլ պրոցես կլիներ։ Խոսքը կարգապահական վարույթի մասին է, հիմա օրենքը այնպես է կառուցված, որ միանգամից ընտրված է կարգապահական տույժի տեսակների ցանկում ամենախիստը՝ լիազորությունները դադարեցնելը։ Նշանակում է՝ արարքն էլ պետք է անթաքույց պրոֆեսիոնալիզմի բացակայությունը հուշող արարք լինի։ Ես նոր մեջբերեցի դատավորների գործերով ՄԻԵԴ-ի մոտեցումը՝ շարունակ զգուշացնում է, որ դատավորին իր կայացրած որոշման համար չի կարելի ենթարկել կարգապահական պատասխանատվության, միայն վարքագծի համար։

Երբեմն կայացրած դատական ակտը կարող է հուշել վարքագծի խախտում, բայց եթե անթաքույց արհամարհական կամ պրոֆեսիոնալիզմի բացակայությամբ կայացված դատական ակտ է… Իսկ եթե այնպիսի դատական ակտ է, որը վիճելի իրավիճակ է առաջացնում, ապա դա հիմք չէ կարգապահական պատասխանատվության համար։ Սա ես մեջբերեցի Վենետիկի հանձնաժողովին: Ուստի, միշտ պետք է, հաշվի առնելով նաև իշխանությունների տարանջատման սկզբունքը, չափազանց զգույշ լինել դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցման և իրականացման ճանապարհին, ես բազմաթիվ նման վարույթներով եմ զբաղվել, այդ թվում՝ Եվրոպական դատարանում, այդ պատճառով ես տեղյակ եմ։

– Պարո՛ն Ղազարյան, ասում են՝ Հրայր Թովմասյանը պետք է հայտարարեր Քոչարյանի դիմումի քննությանն իր մասնակցության անհնարինության մասին։ Եվ նաև այս փաստարկն են բերում՝ խնամիսանիկական հարաբերություն կա Արամ Օրբելյանի և Հրայր Թովմասյանի միջև։

– Դա կարող է լինել կարգապահական վարույթի հիմք, բայց որոշում կայացնողը Սահմանադրական դատարանն է, և եթե Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց, պետք է հարգել այդ որոշումը, կարելի է նաև երբեմն մտածել քննադատելու մասին, բայց ո՛չ անթաքույց արհամարհանք դրսևորելով, վիրավորելով, պիտակավորելով։

– Վիրավորե՞լ են, Ձեր կարծիքով, Հրայր Թովմասյանին: Դա անհանդուրժելի է, որովհետև խոսքը Սահմանադրական դատարանի դատավորի մասին։

– Ո՛չ պաշտոնական մեդիայով վիրավորանքներ կան։ Եվ ամենաառաջինը՝ իշխանությունները չպետք է կապեն կայացրած դատական ակտի հետ, այլ պետք է կապեն վարքագծի հետ։ Ցավոք, այս բանը մենք չտեսանք, և դրա համար այս վարույթը ես համարում եմ խնդրահարույց։ Բայց լավ է, որ որոշեցին իրավական գործընթացով առաջնորդվել։ Պետք է Ազգային ժողովը ՍԴ-ի նկատմամբ վերահսկողությունը շատ զգույշ իրականացնի, որպեսզի չխախտվի իշխանության տարանջատման սկզբունքը: Եվ երկրորդ՝ դատավորի մասնավոր իրավունքները չխախտվեն, դրանք տվյալ դեպքում երկուսն են. մեկը՝ արտահայտվելու ազատության իրավունքը, մյուսը՝ անձնական կյանքի հարգման իրավունքը։ Ի վերջո, դա տանում է նրան, որ ուզում են նրան աշխատանքից զրկել:

– Սահմանադրական դատարանը չունի հանրային վստահություն՝ ասում են իշխանության ներկայացուցիչները, հիշեցնում են, որ, օրինակ, շուրջ 9 անգամ Սահմանադրական դատարանը մերժել է ընդդիմության դիմումները՝ ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու մասին:

– Դա քաղաքական գնահատական և օրակարգ է քաղաքական ուժի կողմից։ Եթե քաղաքական իշխանությունը որոշել է նման օրակարգ ներմուծել, դա իրենց գործն է։ Բայց դրան հասնելու եղանակը պետք է լինի իրավական գործընթացը՝ օրենքի գերակայության հիման վրա, հարգելով մարդու իրավունքները։ Օրենքի գերակայությունը պետք է ամենուր լինի։ Նույնիսկ եթե կա քաղաքական օրակարգ, ապա եթե օրենքը գծել է դրան հասնելու օրինական ճանապարհ, ուրեմն, եթե նույնիսկ դա հակասում է օրակարգին, որին քաղաքական գործիչը ձգտում է, չի կարելի զոհել օրենքի գերակայությունը՝ հանուն քաղաքական նպատակների:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան