Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղ, որտեղ խաղողի այգիներ ունի նաև մեծահարուստ Էդուարդո Էռնեկյանը։ Նիկոլ Փաշինյանին ծանոթացրել էին խաղողի աճեցման, գինու արտադրության տեխնոլոգիաներին։ Էռնեկյանի գինու գործարանի ամենահայտնի գինին «Կարաս» անունն ունի։ Վարչապետի այցից հետո հայտարարություններ եղան, որ Էռնեկյանի այգիները «կլանում են» հարևան գյուղերին հասանելիք ոռոգման ջրի պաշարները։ Գյուղացիները չեն կարողանում ոռոգել, …

