2018 թվականի հոկտեմբերի 28-ին կայացավ Վրաստանի նախագահական ընտրությունների առաջին փուլը, իսկ նոյեմբերի 28-ին՝ երկրորդը։ Դեկտեմբերի 9-ին էլ կայացան ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Երկու ընտրություններն էլ մշտադիտարկվել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտարկման միջազգային առաքելության կողմից (այսուհետ՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ կամ Առաքելություն)։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ն արդեն իսկ հրապարակել է իր նախնական դիտարկումները` Վրաստանում կայացած ընտրությունների երկու փուլերի և Հայաստանում կայացած …