Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ընդունել է Չեխիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկիին։ Նախարարը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նրա պաշտոնավարման շրջանում շրջակա միջավայրի պահպանության ոլորտում Հայաստանի և Չեխիայի կայուն համագործակցությունն էլ ավելի կխորացվի։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարի և …

