Հայկական հումանիտար խումբը Սիրիայից հետ չի կանչվելու, այն շարունակելու է առաքելությունը

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի ղեկավարի հետ րոպեներ առաջ ենք խոսել, առաքելությունը բնականոն հունով շարունակվում է։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը:

«Մերոնց մշտական տեղակայման վայրը բավական հեռու է Ղամիշլի քաղաքից։ Խմբին այլ հանձնարարություն չի տրվել, մեր բժիշկներն ու ականազերծողները Հալեպում շարունակում են իրենց ամենօրյա առաքելությունը։ Հայկական հումանիտար խումբը հետ չի կանչվելու։ Այս պահի դրությամբ որոշումն այսպիսին է»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Սիրիայի հյուսիս-արևելքում վերգետնյա հարձակում սկսելու մասին։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ մինչ այս պահը կրակի տակ է առնվել քուրդ գրոհայինների 181 հենակետ։

Օդային հարվածներից բացի՝ մարտի մեջ են մտել նաև թուրքական զինուժի ցամաքային ուժերը։ Նշվում է, որ գործողության շրջանակում Թուրքիայի օդուժը թուրք-սիրիական սահմանից 30 կմ խորացել է դեպի Սիրիայի տարածք։ Գործողության ընթացքում օգտագործվում են F-35 կործանիչներ, տանկեր։

Միջազգային, այդ թվում՝ քրդական լրատվամիջոցները հայտնում են, որ թուրքական բանակի գործողությունների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում արդեն զոհեր կան: Թուրքական լրատվամիջոցները չեն հաստատում այս տեղեկությունը։

Նարեկ Կիրակոսյան