«Էրեբունի-Երևան 2801» տոնակատարության համար շուրջ 190 մլն դրամ կծախսվի»․ Տիգրան Վիրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այս տարի «Էրեբունի-Երևան 2801»-ի միջոցառումների կազմակերպման բյուջեն 190 մլն դրամ կկազմի։ Քաղաքապետարանը բյուջեի հարցում զիջումների չի գնալու։ Նախորդ տարի շուրջ 507 մլն դրամ է ծախսվել, չնայած՝ նախատեսված էր եղել մեկ միլիարդից ավելի։ Հայկ Մարությանի հանդիպումների ու քննարկումների արդյունքում հաջողվել էր բյուջեն էականորեն կրճատել. այս մասին այսօր՝ «Էրեբունի-Երևան 2801» տոնական միջոցառումներին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշեց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը։

Նրա խոսքով՝ նախատեսված 190 մլն դրամից 128 մլն 638 հազարը բուն միջոցառումների կազմակերպման համար է։ Եվս 45 մլն 840 հազար դրամ ծախսվելու է բրենդավորման համար։

«Բրենդավորումը կազմակերպելու մրցույթում հաղթել է «Փաբլիսիս ՀԵՊՏԱ» գովազդային գործակալությունը։ Քաղաքապետարանն արդեն ընկերության հետ պայմանագիր է կնքել»,- ընգծեց Տիգրան Վիրաբյանը։

Փոխքաղաքապետը նաև հավելեց, որ «Էրեբունի-Երևան 2801»-ի համար քաղաքային իշխանությունները հատուկ հանձնաժողով են ստեղծել՝ կազմված ավագանու երեք խմբակցությունների անդամներից, որոնք ուսումնասիրել են բոլոր վարչական շրջաններում տեղադրված բեմահարթակները և ստուգելու՝ արդյոք հայտարարված պայմաններն իրականությանը համահո՞ւնչ են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան