ՀՀ Կառավարությունն այսօր հավանության արժանացրեց «Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագրերը հաստատելու մասին» նախագիծը։ Ըստ հիմնական զեկուցող, Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սահրատ Պետրոսյանի՝ ՀՀ-ում բնական և տնտեսական ռեսուրսների արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ է ունենալ հավաստի, չկրկնվող և ամբողջական տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության, նրա առանձին վարչատարածքային միավորների տնտեսության վիճակի և բնական ռեսուրսների մասին, …

