Գագիկ Ջհանգիրյանն իր մասին այսօր հնչեցրած հայտարարությունները չի մեկնաբանում

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելիս թե՛ Սասուն Միքայելյանը, թե՛ Վաղարշակ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասացին, որ շատ հարցերի պատասխաններ կարող է տալ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը:

Սասուն Միքայելյանի պնդմամբ՝ Գագիկ Ջհանգիրյանը Հոկտեմբերի 27-ի գործով ցանկացել է խոսել, բայց Ռոբերտ Քոչարյանը նրան թույլ չի տվել, և հիմա ժամանակն է, որ նա խոսի:

Վաղարշակ Հարությունյանն էլ ասաց, որ ՌՈ-ն ի վիճակի չի եղել կանխել ոճրագործությունը, Գագիկ Ջհանգիրյանը ցուցմունքերից տեղյակ է եղել:

Այս հարցերի շուրջ Factor.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Գագիկ Ջհանգիրյանից: Նա, սակայն, ասաց, որ չի պատրաստվում որևէ հարցի պատասխանել և անջատեց լսափողը:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ, երբ Գագիկ Ջհանգիրյանը դեռ զինդատախազ էր, պատասխանելով պատգամավորների հարցերին՝ ասել էր, որ Հոկտեմբերի 27-ի մասին կխոսի այն ժամանակ, երբ լինի սովորական անձ և ոչ թե պաշտոնյա: Այս դեպքերից գրեթե 20 տարի անց էլ նա դեռ չի խոսել: