Հայաստանի հետհեղափոխական կառավարությունն աղմուկի կենտրոնում հայտնված «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի հետ 3 միլիարդ 172 միլիոն դրամի նոր պայմանագիր է կնքել: Պայմանագրի շրջանակներում ընկերությունը շարունակելու է իրականացնել ճանապարհային երթևեկության կանոնների պահպանում՝ արագաչափ սարքերի և տեսախցիկների միջոցով: Պայմանագիրը Ոստիկանության ու «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ն կնքել են 2019 թվականի հունվարի 25-ին: Այս մասին Factor.am-ը տեղեկանում է ՀՀ կառավարության e-gov.am կայքից: …

