«Մեր կառավարության առաջնահերթություններից է քաղաքացիներին մշակույթին ավելի հաղորդակից դարձնելը». վարչապետն ընդունել է «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի մասնակիցներին

Լուրեր

26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:13
Քաղհասարակության 100-ից ավելի կազմակերպություն պահանջում է հետ կանչել ՏԿԵՆ-ի օրենսդրական փոփոխությունների փաթեթը. հայտարարություն
26.10.2026 | 20:00
Ռիսկային է արտահերթի գնալը․ ՌԴ-ն հիբրիդային հարձակումների գործիքները ուժեղացրել է՝ հունիսի 7-ի տապալումը հասկանալով․ Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 19:50
ՀՀ նախագահի և արքայազն Աբդուլազիզ բին Թալալի հովանու ներքո և մասնակցությամբ Երևանում կկայանա 1 մլն դոլար մրցանակային ֆոնդով Արքայազն Թալալի միջազգային մրցանակաբաշխությունը
26.10.2026 | 19:41
Դատական հայց է ներկայացվել Anthropic-ի դեմ․ այն մեղադրվում է Էլվիս Փրեսլիի երգերն ԱԲ ուսուցման համար օգտագործելու մեջ
26.10.2026 | 19:30
ՔՊ-ն պարտվեց պրոՔՊ-ին․ Ստեփանավանի ընտրապայքարի բոլոր երանգները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 19:24
Փարիզում կնշվեն Հրաչյա Աճառյանի ծննդյան 150 և Երևանի Հանրապետության հրապարակի 100-ամյակները
26.10.2026 | 19:11
«Յանդեքս»-ը ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո իր երեք գերհամակարգիչները նոր վայր է տեղափոխել
Բոլորը

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի մասնակիցներ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին, լատվիացի կոմպոզիտոր Գեորգս Պելեցիսին, գերմանացի ջութակահար Գիդոն Կրեմերին, չինացի ջութակահար Նինգ Ֆենգին, ջութակահար Շուշան Սիրանոսյանին, լատվիացի թավջութակահար Գիեդրե Դիրվանաուսկայտեին, իտալացի թավջութակահար Մարիո Բրունելոյին, ֆրանսիացի դաշնակահար Ռեմի Ժընիեին, փառատոնի համակազմակերպիչներ` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին և Եվրոպայի աջակցության մշակութային հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովին:

Դիմելով փառատոնի մասնակիցներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Ուրախ եմ ողջունել ձեզ բոլորիդ Հայաստանի մայրաքաղաք Երևանում: Մենք կարևորում ենք մեր երկրում «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի անցկացումը: Ինձ համար, մեր կառավարության համար մշակույթը քաղաքացիների հարաբերությունների որակական մակարդակի բարձրացման, ինչպես նաև կրթական կարևոր գործառույթ ունի: Նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը նաև կարևոր մշակութային բովանդակություն ուներ, և մեր կառավարության առաջնահերթություններից է մեր քաղաքացիներին մշակույթին ավելի հաղորդակից դարձնելը, մշակույթին մոտեցնելը»:

Փառատոնի համակազմակերպիչ, դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ այս բացառիկ փառատոնը միավորել է ժամանակակից մեծանուն կոմպոզիտորներին: Այն անցկացվելու է նոյեմբերի 1-9-ը, և համերգներից յուրաքանչյուրը նվիրվելու է մասնակից կոմպոզիտորներից մեկին, ներկայացվելու են նրանց ստեղծագործությունները։ Համերգները կայանալու են դիրիժորներ Սերգեյ Սմբատյանի, Էդուարդ Թոփչյանի, Կառլ Ջենկինսի և Քշիշտոֆ Պենդերեցկու ղեկավարությամբ։

Վարչապետը և «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի մասնակիցները մտքեր են փոխանակել մշակույթի, դասական երաժշտության, արվեստի այլ ճյուղերի քարոզման ու տարածման, մշակույթի կրթական բաղադրիչի զարգացման, մշակութային հաստատությունների գործունեության շուրջ: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է կառավարության կողմից այս ուղղություններով ընթացիկ ծրագրերը և նախատեսվող միջոցառումները՝ ևս մեկ անգամ ընդգծելով պետության կողմից ոլորտին տրվող կարևորությունը: Փառատոնի մասնակիցները ողջունելի և կարևոր են համարել ՀՀ կառավարության՝ մշակութային կյանքի ակտիվացմանը միտված նախաձեռնությունները և հրավիրել վարչապետին մասնակցելու «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի համերգներին:

Վարչապետ Փաշինյանը հաջող ընթացք է մաղթել «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնին, շնորհակալություն հայտնել հրավերի համար և նշել, որ սիրով ներկա կգտնվի փառատոնի համերգներից մեկին: