Գյումրիում, Վանաձորում, Երևանում և Գորիսում գտնվող հակատուբերկուլյոզային ստացիոնար բաժանմունքները փակվելու են: Առողջապահության նախարարությունը համապատասխան որոշման նախագիծ է մշակել, որը սպասում է Կառավարության հաստատմանը: Ստացիոնար համապատասխան բժշկական օգնություն քաղաքացիները կարող են ստանալ միայն «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով բուժհիմնարկների օպտիմալացմանը՝ նշեց, որ սա պայմանավորված է հիվանդների թվի …

