Առաջինը պետք է հարցաքննվեն այն վկաները, որոնց վրա կարող է Քոչարյանը ազդեցություն ունենալ. դատախազ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն առարկեց Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու պաշտպանների միջնորդության դեմ: Դատախազն ասաց, որ գրավը չի կարող չեզոքացնել գործին խոչընդոտելու հանգամանքը: «Ռոբերտ Քոչարյանը կապեր ունի ՀՀ սահմաններից դուրս, և դա մեծացնում է ՀՀ-ից հեռանալու, քննությունից խուսափելու վտանգը: Գործին խոչընդոտելու ռիսկը ևս մեծ է: Սույն քրեական գործում առկա են փաստեր այն մասին, որ բարձրաստիճան պաշտոնատար անձինք ներգարվվել են եղածը քողարկելու գործում»,- ասաց մեղադրողը:

Նա հիշեցրեց, որ Մարտի 1-ի գործով բազմաթիվ ապացույցներ փոխվել են կամ կեղծվել. «Գործով հաստատված է, որ զինվորականների մասնակցության հանգամանքը քողարկելու համար փոխվել են զինվորականների մեքենաների պետհամարանիշները: Քոչարյանը կարող է ազդեցություն ունենալ վկաների վրա»:

Դատախազը նաև հայտարարեց, որ իրենք ցանկանում են, որպեսզի գործի դատաքննությունը մեկնարկի հնարավորինս շուտ, և իրենք ձեռնամուխ կլինեն, որ առաջինը հարցաքննվեն այն վկաները, որոնց վրա կարող է Քոչարյանը ազդեցություն ունենալ: Նա պնդեց, որ Քոչարյանի խափանման միջոցը պետք է չփոխվի, ինչը բխում է գործի շահերից:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան